Մատչելի հղումներ

Թրամփի օգնականը մեղադրվում է իր նախկին երկու կանանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ


Կոնգրեսի անդամները հետաքննություն են սկսել պարզելու թե  ինչու անմիջապես չի հեռացվել նախագահ Թրամփի օգնական Ռոբ Փորթերը, ում մեղադրել են բռնության կիրառման մեջ:

ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովը հետաքննում է նախագահ Թրամփի օգնական Ռոբ Փորթերի վերաբերյալ գործը: Օրենսդիրներին հետաքրքրում է, թե ինչու Փորթերը մնացել է զբաղեցրած պաշտոնում այն բանից հետո, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացրել է Սպիտակ տանը նրա երկու նախկին կանանց վկայության մասին, ովքեր Փորթերին մեղադրում են նրանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Փորթերն ազատվել է պաշտոնից անցած շաբաթ, սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիսթոֆեր Ռեյը հայտնել է, որ բռնությունների մասին տեղեկությունը Սպիտակ տանն է փոխանցվել դեռևս 2017 թվականի մարտին:

Հետաքննության կենտրոնում է հայտնվել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քեյլին: Հետաքննությունը փորձում է պարզել, թե երբ է վերջինս առաջին անգամ տեղեկացել այս խնդրի մասին: Որոշ օրենսդիրներ կարծում են, որ Քեյլին պետք է հրաժական տա:

«Կարծում եմ այո, քանի որ նրանք մեծ ջանքեր են գործադրել՝ վստահ լինելու համար, որ հանրությունը սրա մասին չի իմանա: Սա նման է ծածկման փորձի: Չի կարելի թույլ տալ, որ Սպիտակ տանը աշխատեն անձինք, ում դեմ բռնություն կիրառելու մեղադրանքներ կան»,- ասում է սենատոր Մարտին Հեյնրիչը:

Իր հերթին Սպիտակ տունը հայտնում է, որ Քեյլին տեղեկացել է այս իրավիճակի մասին միայն անցած շաբաթ, երբ դրա մասին գրել է բրիտանական the Daily Mail պարբերականը:

Facebook Forum

XS
SM
MD
LG