Մատչելի հղումներ

Սիրիան՝ Իսրայելի ու Թուրքիայի հարձակումների թիրախում


Սիրիան՝ Իսրայելի ու Թուրքիայի հարձակումների թիրախում
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00

Այս օրերին Սիրիայում ռազմական գործողություններ են իրականացնում Թուրքիան ու Իսրայելը։ Սիրիան սպառնում է պատասխան քայլերով, Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ին, քրդերը՝ սպասում Վաշինգտոնի աջակցությանը։

Սիրիայի կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելին կմատուցի ՝՝նոր անակնկալներ՛՛, եթե վերջինս շարունակի հարձակումներն իր տարածքներում։ Հիշեցնենք, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը շաբաթ օրն էին կործանել Իսրայելին պատկանող F-16 մակնիշի մի ռազմաօդանավ, երբ այն վերադառնում էր Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող դիրքերը ռմբակոծելուց հետո։

՝՝Աստված կամենա, նրանք կտեսնեն նոր անակնկալներ երբեւէ, երբ փորձեն հարձակում գործել ընդդեմ Սիրիայի՛՛, ասել է արտաքին գործերի նախարարի օգնական Այման Սուզանը Դամասկոսում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրն էր ասել, թե իր ուժերը, չնայած ռազմաօդանավի կործանման փաստին, շարունակելու են Սիրիայում սկսած ռազմական գործողությունները։ Ասենք, որ Իսրայելն անցած 36 տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ կորցրեց նոր տիպի կործանիչ։

Սիրիայի խնդրի շուրջ շարունակում են լարվել նաեւ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը մեկ անգամ եւս հայտարարել է, որ Սիրիայի քրդական Ժողովրդի պաշտպան խմբերին աջակցությունը շարունակելու ԱՄՆ-ի որեւէ որոշում կանդրադառնա Թուրքիայի հետագա քայլերի վրա։ Էրդողանը նման հայտարարություններով է վերջին օրերին հանդես գալիս ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի կողմից փետրվարի 15-ից 16-ը Անկարա կատարելիք այցից առաջ։

Թուրքիային զայրացնում է Սիրիայի քրդական Ժողովրդի պաշտպան միավորումների զինված խմբերին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը։ Անկարան քրդական այս խմբավորումը համարում է ահաբեկչական կազմակերպություն։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը կառավարությունից 3ՕՕ միլիոն դոլար է խնդրում՝ Սիրիայում ՝՝մարզումների ու նոր սարքավորումների՛՛, ինչպես նաեւ 25Օ միլիոն դոլար՝ սահմանային անվտանգությունն ապահովելու համար։ Չնայած բյուջեի այս դիմումի մեջ ոչինչ ասված չէ, թե որքան է նախատեսվում քրդական զորամիավորումների համար, թուրքական մամուլն այն ներկայացնում է որպես 55Օ միլիոն դոլարի հատկացումներ քրդական ուժերին։

Թուրքիան անցյալ ամիս սկսեց ներխուժումներ Սիրիայի տարածքում, այս գործողությունն անվանելով ՝՝Ձիթապտղի ճյուղ՛՛։ Գործողության նպատակն իր հարավային սահմանին գտնվող Աֆրինի շրջակայքից քրդական Ժողովրդի պաշտպան միավորումներին դուրս մղելն է։ Թուրքիան նաեւ սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի Մանբիջ քաղաքում քրդական այս ուժերի դեմ, ու այնտեղ տեղակայված ամերիկյան ուժերին նախազգուշացրել է որեւէ կերպ չմիջամտել։

Facebook Forum

XS
SM
MD
LG