Մատչելի հղումներ

Վերջին հարցումները ցույց են տալիս , որ նախագահ Թրամփի վարկանիշը կազմում է այժմ 40 տոկոս, որը վերջին 7 ամիսների նրա ամենաբարձր ցուցանիշն է: Մասնագետների կարծիքով դա կապված է տնտեսական լավ ցուցանիշների հետ: Սակայն նախագահը շարունակում է քննադատել դեմոկրատներին, որը կարող է վնասել նրա վարկանիշին:

Վերջին շրջանի հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Դոնալդ Թրամփը մի փոքր բարելավել է իր վարկանիշը: Վերլուծաբանների կարծիքով դա կապված է հարկային բարեփոխումների փաթեթի ընդունման և տնտեսական լավ ցուցանիշների հետ:

Դրա հետ մեկտեղ նախագահը շարունակում է կոշտ քննադատության ենթարկել իր քաղաքական հակառակորդներին, որը հատկապես աչքի ընկավ վերջերս Կոնգրեսին ուղղված իր ուղերձի ժամանակ՝ չնայած համագործակցության իր կոչերին:

«Նրանք կարծես մահացած լինեին ու հակաամերիկյան: Դա կարծես դավաճանություն լիներ: Կարո՞ղ ենք դա այդպես կոչել: Ինչու՞ ոչ»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Վերլուծաբանների կարծիքով դեմոկրատների կոշտ քննադատությունը կարող է վնասել նախագահի վարկանիշին:

«Եթե Թրամփը խելացի վարվի, ապա կզբաղեցնի կենտրոնամետ դիրք ու համաձայնության կգա դեմոկրատների հետ»,- հայտնում է Ջիմ Քեսլերը:

Թրամփն ու իր թիմը շարունակում են նաև քննադատել Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը, որը դեմոկրատների կողմից դիտարկվում է որպես հետաքննության ընթացքի վրա ազդելու միջոց:

«Նրանք շարունակում են իրենց անհասկանալի ու անխոհեմ գործունեությունը, քանի որ հավանաբար վախենում են, որ Մյուլերի հետաքննությունը կարող է բացահայտումներ անել»,- հայտարարել է սենատոր Չաք Շումերը:

Մյուլերի հետաքննությունը, ըստ վերլուծաբանների, կարող է զգալիորեն վնասել հանրապետականներին գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

«Դա դժվարացնում է նրա նախագահությունը: Մենք դեռ չգիտենք՝ երբ այն կավարտվի և ինչ հետևանքներ կունենա այս տարվա ընթացքում»,- ասում է Bipartisan Policy Center հաստատության վերլուծաբան Ջոն Ֆորթիերին:

Չնայած այս ամենի՝ նախագահի վարկանիշի բարելավումը կարող է օգնել հանրապետականներին գալիք ընտրությունների ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG