Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների գերատեսչությունը Կալիֆոռնիայում վերանայում է  բնական աղետների ժամանակ բնակչության տարհանման հրահանգների բառապաշարը՝ վերացնելով «կամավոր» բառը հրահանգներից:

ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների գերատեսչության ներկայացուցիչները Կալիֆոռնիա նահանգի արևմտյան շրջանում բնական աղետների ժամանակ բնակչության տարհանման հրահանգներից հանել են «կամավոր» բառը:

Սանտա Բարբարա շրջանի պաշտոնական աղբյուրները նշում են, որ պարտադիր տարհանման հրամանը կտրվի 24 ժամ առաջ, իսկ առաջին տեղեկությունը կտրամադրվի 3 օր առաջ:

Այս փոփոխություններն ի հայտ են եկել անցած ամիս ստեղծված արտակարգ իրավիճակից հետո՝ կապված կործանարար սողանքների հետ:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ որոշ մարդիկ կենտրոնացել են ավելի շատ «կամավոր» բառի վրա՝ անտեսելով «տարհանում» բառը: Դա ստեղծում է պատրանք, որ նրանք անվտանգության մեջ են այն ժամանակ, երբ առկա են նրանց կյանքին սպառնացող լուրջ վտանգներ:

Պաշտոնական տեղեկությամբ Կալիֆոռնիայի վերջին բնական աղետի ընթացքում զոհվել է 21 մարդ, երկուսը՝ անհետ կորել են: Տեղական իշխանությունները պատրաստվում են օգտագործել նույն բառապաշարն այլ տեսակի բնական աղետների ժամանակ, ներառյալ հրդեհների:

Facebook Forum

XS
SM
MD
LG