Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում ընդունվել է նոր օրենք, որը պարտավորեցնում է քաղաքական գործիչներին ու հանրային դեմքերին, որոնց կասկածում են «կեղտոտ» միջոցներով անշարժ գույք գնելու մեջ, տրամադրել միջոցների վերաբերյալ տեղեկություն: Այս նոր օրենքը ողջունել են կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստները:

Ռուս ակտիվիստները պնդում են, որ Լոնդոնի հայտնի թաղամասերից մեկում Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովին են պատկանում 2 բնակարաններ' ընդհանուր 15 միլիոն դոլար արժեղությամբ:

Transparency International հակակոռուպցիոն կազմակերպությունն ընդգծում է, որ Շուվալովի այս գործը մի շարք նմանատիպ գործերի թվում է, որոնք պետք է հետաքննել:

«Չբացահայտված միջոցների մասին նոր օրենքը թույլ կտա բրիտանական իրավապահներին դիմել տվյալ անձին՝ պահանջելով ապացուցել միջոցների օրինականությունը: Եթե տվյալ անձը ի վիճակի չլինի անել դա, ապա այդ միջոցները կարող են բռնագրավվել»,- հայտնում է Ռեյչել Դևին Թեքան Transparancy International կառույցից:

Բրիտանացի իրավապահների կարծիքով ամեն տարի շուրջ 100 միլիարդ դոլարի կոռումպացված միջոցներ է մուտք գործում Լոնդոն, որոնց մեծ մասը գոյացել են այլ երկրների պետական միջոցների վատնումից: Ըստ Transparency International-ի ներկայացուցչի, նախքան այս նոր օրենքի ընդունումը կոռումպացված գործիչների համար չկար որևէ դժվարություն՝ անշարժ գույք գնելու հարցում:

Օրինակ, հայտնի է, որ Լոնդոնի Մեյֆեյր թաղամասում 18 միլիոնանոց առանձնատունը պատկանում էր Բաշար Ասադի մերձավոր բարեկամ Ռիֆաաթ ալ Ասադին: Հետաքննողների կարծիքով նա յուրացրել է շուրջ 300 միլիոն դոլարի պետական միջոցներ: Անցած տարի նա վաճառել էր առանձնատունը՝ դրա բռնագրավումից խուսափելու համար:

Սակայն գոյություն ունեն նաև անշարժ գույքի գնման այլ տարբերակներ, երբ օգտագործվում են օֆշորային գոտիների կազմակերպությունները: Դրանց բացահայտումը խնդրահարույց է: Հայտնի Paradise Papers օֆշորային սկանդալը բացահայտեց բազմաթիվ կոռուպցիոն դեպքեր:

Ակտիվիստների պնդմամբ «Չբացահատված միջոցների մասին օրենքը» արդյոնավետ կլինի միայն այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանա կիրառել այն՝ դրա միջոցով վերացնելով Լոնդոնի կենտրոնական դերը կոռուպցիոն սխեմաների մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG