«Space X» ընկերությունը հաջողությամբ իրականացրել է իր երբևէ ամենամեծ «Falcon Heavy» հրթիռի դեպի տիեզերք արձակումը, որն իր հետ տիեզերք է տեղափոխել Tesla Roadster տեսակի սպորտային ավտոմեքենան:
Հրթիռն արձակվել է երեքշաբթի օրը Ֆլորիդայում գտնվող Քենեդու անվան տիեզերական կենտրոնից։
“Falcon Heavy”-ն բաղկացած է միմյանց կցված երեք հրթիռներից, որոնցից երկուսը, հետ վերադառնալով, հաջող վայրէջք են կատարել, իսկ երրորդը՝ ընկել օվկիանոսի մեջ:
Նշենք, որ «Falcon Heavy» հրթիռը պատրաստվել էր մարդկանց դեպի լուսին կամ Մարս մոլորակ տեղափոխելու համար, սակայն այժմ, ինչպես վկայում է ընկերության սեփականատեր Էլոն Մասկը, այն կօգտագործվի դեպիտիեզերք բեռներ փոխադրելու համար:
«Նախագիծն իրականություն դարձավ: Եթե այստեղ լինեիք, կտեսնեիք, թե ինչպես են հաջողությամբ վայրէջք կատարում երկու հրթիռները: Փառահեղ է: Կարծում եմ, որ սա երբևէ վերապրած իմ ամենաոգևորիչ պահերից է»,- ասում է «Space X» ընկերության ղեկավար Էլոն Մասքը:
Նշենք, որ Tesla Roadster ավտոմեքենան, որն այժմ տիեզերքում է, պատրաստված է մեկ այլ ընկերության կողմից, որի սեփականատերը ևս Մասքն է: Ավտոմեքենայի ղեկին տեղադրվել էր մանեկեն, իսկ ռադիոյով հնչել է Դեյվիդ Բոուի «Տարօրինակ դեպք տիեզերքում» երաժշտական գործը:
Facebook Forum