Մատչելի հղումներ

Անկարան Սիրիայում պատերազմը չպետք է կրկնապատկի. Ֆրանսիայի արտգործնախարար


Անկարան Սիրիայում պատերազմը չպետք է կրկնապատկի. Ֆրանսիայի արտգործնախարար
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Օդային գրոհների արդյունքում քաղաքացիական առնվազն 23 անձ է զոհվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ոչ հեռու գտնվող Գութայի շրջանում։ Զոհերից 5-ը երեխաներ են։ Այս մասին Մեծ Բրիտանիայից հաղորդում է Սիրիայի ընդդիմության Մարդու իրավունքների պաշտպան դիտակ անվանումը կրող կազմակերպությունը։

Համացանցում վերբեռնված տեսագրությունները ցույց են տալիս պատկերներ այն մասին, թե ինչպես են քաղաքացիական պաշտպանության Սպիտակ սաղավարտներ անվանումը կրող խմբի անդամները Արբին քաղաքի շենքերի փլատակների տակից դուրս բերում վիրավոր մեկ, ու մահացած մեկ այլ երեխայի։

Նույն աղբյուրի համաձայն, արեւելյան Գութայում նախորդ մեկ օրվա ընթացքում իրականացված օդային գրոհների արդյունքում 8Օ մարդ էր զոհվել։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Իրանի մայրաքաղաք է ժամանել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, որը Սիրիայի հարցով հանդիպումներ է ունենալու Իրանի իր պաշտոնակից Ջավադ Զարիֆի ու նախագահ Հասան Ռուհանիի հետ։ Իրանը նախապես հորդորել էր Թուրքիային դադարեցնել Աֆրինում սկսած ռազմական գործողությունները, պնդելով, որ այդպիսով Անկարան ոտնահարում է Սիրիայի ինքնիշխանությունը ու է՛լ ավելի սրում լարվածությունն այս երկրում։

Սիրիայի կառավարությունն իր տարածքում Քրդական ինքնապաշտպանական միավորումների դեմ Թուրքիայի ռազմական գործողություններն անվանել է ՝՝ագրեսիա՛՛ ու հորդորել վերանայել որդեգրած ռազմավարությունը։

Այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան չի հորդորում, որ թուրքական զորքերը դուրս բերվեն Սիրիայի տարածքից, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանն ասել է, թե կոչ է անում, որ Սիրիայից դուրս բերվեն ՝՝բոլոր նրանք, ովքեր չպետք է լինեին Սիրիայում՛՛։

Առանց Թուրքիային կոչ անելու դադարեցնել քրդական ուժերի դեմ իրականացվող գործողությունները, նա ասել է, թե Անկարան չպետք է ավելի սրի սիրիական հակամարտությունը ու ՝՝մեկ այլ պատերազմ գումարի այս պատերազմին՛՛։

Facebook Forum

XS
SM
MD
LG