Մատչելի հղումներ

Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են համագործակցել միջուկային պայմանագրի միջոցով


Ռուս-ամերիկյան Ռազմավարական զինատեսակների կրճատման նոր պայմանագրի կնքումը; Պրագա, Չեխիա, 8 ապրիլի, 2010 թվական
Ռուս-ամերիկյան Ռազմավարական զինատեսակների կրճատման նոր պայմանագրի կնքումը; Պրագա, Չեխիա, 8 ապրիլի, 2010 թվական

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ 2010 թվականին Պրագայում կնքված Ռազմավարական զինատեսակների կրճատման նոր պայմանագրի դրույթներին:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաղորդում է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մարտ ամսին տեղեկություններ կփոխանակեն միմյանց միջուկային զենքի պաշարների մասին: Տեղեկատվության փոխանակումը տեղի կունենա 2011 թվականի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած ռուս-ամերիկյան Ռազմավարական զինատեսակների կրճատման նոր պայմանագրի հիման վրա:

Նախկին 7 տարիների ընթացքում երկրները վերոհիշյալ պայմանագրի հիմքի վրա, տարեկան երկու անգամ միմյանց տրամադրել են համապատասխան տեղեկություններ միջուկային պաշարների մասին:

Ըստ պայմանագրի, կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի անսպասելի ստուգումներ պահանջել հակառակ կողմի համապատասխան ռազմակայանում՝ տրամադրած տեղեկությունները ստուգելու նպատակով:

Դրա միջոցով կողմերը հնարավորություն են ստանում վերահսկելու միմյանց միջուկային պաշարները, ենթակառուցվածքներն ու զինատեսակները:

Օրերս Վաշինգտոնն ու Մոսկվան միջուկային պայմանագրի պահանջով նվազեցրել են իրենց միջուկային սպառազինությունն՝ այն հասցնելով միջուկային պայմանագրի պահանջներին:

2010 թվականի ապրիլին Պրագայում ստորագրած վորեհիշյալ պայմանագրով յուրաքանչյուր կողմի միջուկային պաշարները պետք է հասցվեն մինչև 700 միջուկային զենք կրող բեռնատարների ու 1550 հրթիռների: Հիշեցնենք որ պայմանագիրը ուժի մեջ է առնվազն մինչև 2021 թվականը:

Facebook Forum

XS
SM
MD
LG