Մատչելի հղումներ

Փորձագետների կարծիքով լրատամիջոցների և քաղաքական գործիչների կողմից հաճախ կիրառվող «Միայնակ գայլի» ահաբեկչություն արտահայտությունը ապակողմնորոշող է և նույնիսկ կարող է վնասակար ազդեցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում:

2017-ը աննախադեպ տարի էր աշխարհի մի շարք երկրներում գրանցված ռեկորդային թվով ահաբեկչությունների տեսանկյունց:

Մարտ ամսին Լոնդոնի Վեստմինստերյան կամրջի վրա մարդկանց վրաերթի ենթարկած և ոստիկանի դանակահարած ահաբեկիչը, ըստ վերլուծաբանների, լայն կիրառության մեջ մտցրեց՝ «միայնակ գայլ» արտահայտությունը, որը այսօր հաճախ է օգտագործվում նմանատիպ ահաբեկչությունները բնորոշելու համար:

Այս հարձակումից երեք ամիս անց Լոնդոնում մեկ այլ բեռնատարի վարորդ իր մեքենայով մխրճվեց մզկիթի առջև կանգնած ամբոխի մեջ:

Հոկտեմբերին Սթիվեն Փեդոքը Լաս Վեգասի Մենդելեյ Բեյ հյուրանոցային համալիրի պատուհանից կրակ բացեց երաժշտական փառատոնի մասնակիցների ուղղությամբ՝ խլելով 58 մարդու կյանք, որից ընդամենը մի քանի շաբաթ անց, Նյու Յորքում վրաերթի արդյունքում զհովեցին 8 հեծանվորդներ:

Չնայած այն փաստին, որ նմանօրինակ հարձակումները, քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները բնորոշում են որպես «միայնակ գայլի» ահաբեկչություն, վերջին շրջանում ավելի քան 100 ահաբեկչական հարձակումներ ուսումնասիրած փորձագետ Փոլ Գիլը գտնում է, որ այդ եզրի կիրառումն անօգուտ է:

«Ծայրահեղականությունը հազվադեպ է ծնվում փակ տարածքներում: Այն ավելի հաճախ ծնվում է մարդկային ներգործության ու շփումների ճանապարհով, թե՛ իրական կյանքում և թե՛ սոցցանցերում, որտեղ մարդկանց մոտ 60 տոկոսը պատմում են ընկերներին և հարազատներին իրենց ծրագրերի մասին», - գտնում է Լոնդոնի համալսարանից Փոլ Գիլը :

Մանչեսթերի ոստիկանության փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչ Սալման Ռամադան Աբեդիի հարձակումը կարելի է բնորոշել որպես «միայնակ գայլի» ահաբեկչություն, քանի որ նա այն միայնակ է իրականացրել ու նախապես հայտնել իր մտադրության մասին: Փորձագետ Փոլ Գիլը, սակայն, գտնում է, որ «գայլ» եզրի կիրառումը ընդհանրապես անտեղի է ու սխալ:

«Այդ բառը պատրանք է առաջացնում և խորամանկորեն վախի զգացողություն սերմանում մարդկանց մեջ: Մինչ նրանց մեծ մասն իրականում խորամանկ են՝ շատ հաճախ նրանք գործնական սխալներ են անում: Շատերն ունենում են նախկին դատավծություն, հոգեբանական և այլ խնդիրներ», - պատմում է Փորձագետ Փոլ Գիլը:

Փոլ Գիլը գտնում է, որ հենց այս գործոններն էլ հաճախ օգնում են հետախուզական ծառայություններին ժամանակին հայտնաբարել և կանխել ծրագրված հարձակումները: Հանրությունը այդ մասին բավականաչափ չի տեղեկացվում, քանի որ լրատվամիջոցները, որպես կանոն, հիմնականում լուսաբանում են ահաբեկչական հարձակումներն ու կիրառում «միայնակ» և «գայլ» բառերը, որից ըստ փորձագետի, շահում են հենց ահաբեկիչները:

Գիլի կարծիքով ահաբեկչական հարձակումների մեջ ներգավված մարդկանց մեծ մասը ունեն ինքնության, եսի, հասարակական կարգավիճակի ու ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ: Նրանց թվում է, որ ուժեղ և հզոր տղամարդու իրենց կողմից կերտվող կերպարը որպես դրական օրինակ կընկալվի այլոց կողմից ու կհիշվի տևական ժամանակ:

Փորձագետը համոզված է, որ ծայրահեղականացման դեմ պայքարում տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները, մասնավորապես՝ սոցցացներն ունեն մեծ առաքելություն և պետք է ավելի գործուն գտնվեն մասնավորապես բռնություն քարոզող տեսանյութերի արագ ու օպերատիվ հեռացման հարցում:

XS
SM
MD
LG