Մատչելի հղումներ

Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի շուրջ մտահոգությունները


Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի շուրջ մտահոգությունները
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00

Աշխարհի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձր պաշտոնատար անձինք գովեստի խոսքեր են ասել Ռուսաստանի հասցեին’ 2018 թվականին Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերը հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքները լավ իրականացնելու համար: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի խոսքերով, ‘’ամեն ինչ արված է երկրպագուների համար’’:

Ռուսաստանի նախագահն էլ ֆուտբոլի աշխարհի աստղերի հետ դեկտեմբերին Կրեմլում անցկացրած հանդիպման ընթացքում ասել էր, թե իր երկիրը ‘’կհուրընկալի ամենաբարձր մակարդակով’’:

Սակայն այսօր դեռեւս կան հարցեր, որոնք շարունակու են ստվեր նետել նշված լավատեսության ու խոստումների վրա: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն այս պահին հետաքննում է Helios Partners ընկերության հետ կապված գործարքը: Այս ընկերությունն է միջազգային ասպարեզում իրականացրել լոբիինգի աշխատանքներ` քաղաքների ու երկրների ընտության հարցով: Այս ընկերությունն էր օգնել, որ Ռուսաստանը հաղթեր 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերն իր մոտ անցկացնելու պայքարում, ինչպես նաեւ ստանար 2018 թվականի Ֆուտբոլի աշխահրի գավաթի խաղարկությունը հյուրընկալելու իրավունքը:

Ռուսաստանի Յաբլոկո ընդդիմադիր կուսակցության տվյալներով, Ռուսաստանը մինչ այժմ իրականացված շինարարական աշխատանքների համար ծախսել է 3.5 միլիարդ դոլար` 1.6 միլիարդ դոլարով ավելի, քան որեւէ այլ պետություն կծախսեր: Յաբլոկոն հայտնում է նաեւ, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու իրավունքն ամենայն հավանականությամբ տրվել է Պուտինի մերձավոր ընկերներին ու բարեկամներին պատկանող ընկերություններին: Իսկ գումարի տարբերությունն, իհարկե, անցել է նրանց բոլորի գրպանը:

Ֆուտբոլի բնագավառում լայնածավալ կոռուպցիայի մեջ Ռուսաստանի ներքաշված լինելու հարցով մեղադրանքները սկսվեցին տարածվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում մեղադրանքներ ներկայացվեցին ՖԻՖԱ-ի բարձր պաշտոնատար 14 անձանց նկատմամբ, որոնք երկու տասնամյակ շարունակ իրականացրել էին մութ գործարքներ, ստացել 150 միլիոն դոլարի կաշառք:

2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը Ռուսաստանում անցկացնելու որոշումը դառնալու է մեկ այլ հետաքննության առարկա:

Հիշենք նաեւ ռուս մարզիկների շրջանում համատարած կերպով դոպինգ կիրառելու շուրջ մեղադրանքները, ինչի արդյունքում Ռուսաստանի թիմից 43 մարզիկներ զրկվեցին Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, Ռուսաստանի թիմի 13 անդամներ զրկվեցին 2014 թվականի Օլիմպիական խաղերում շահած մեդալներից:

Հետաքրքիր է սակայն ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Սպորտի հարցերով արբիտրաժային դատարանի կողմից փետրվարի 1-ին կայացված որոշումը, ըստ որի չեղարկվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը եւ վերականգնվում են Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից ռուս 39 մարզիկներից 28-ի գրանցած հաղթանակներն ու մյուս բոլոր ցուցանիշները: Արբիտրաժային դատարանի հայտարարության համաձայն, նրանց զրկելու համար չեն եղել բավարար փաստարկներ:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությանն ընդառաջ, Ռուսաստանի տասնմեկ քաղաքներում իրականացվում է թափառող շների համատարած սպանդ: Պետությունը սպանված յուրաքանչյուր շան դիմաց տվյալ ընկերությանը վճարում է 6-ից 8 հազար ռուբլի: Սա կենդանիների պաշտպանների շրջանում վրդովմունքի ու բողոքի մեծ ալիք է բարձրացրել, սակայն նրանք գիտեն, որ դա նորություն չէ Ռուսաստանում: Նման սպանդ էր վերջին անգամ սկսվել Սոչիի օլիմպիական խաղերից առաջ:

Ինչեւէ, Ռուսաստանը խոստանում է, որ Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերը կանցնեն բարձր մակարդակով, սակայն ֆուտբոլային աշխարհի պաշտոնատար անձինք ու աշխարհի տարբեր երկրներից երկրպագուներ մտահոգ են ռուս ֆուտբոլասերների կողմից հնարավոր բռնարարքների հնարավորությամբ` հիշելով Եվրո 2016-ի մրցապայքարի ընթացքում ռուս խուլիգանների արարքները եւ Ռուսատանի ֆուտբոլի հավաքականին Եվրո 2016-ի մրցապայքարից զրկելու ՈՒԵՖԱ-ի որոշումը, երբ ռուս խուլիգանները ծեծ ու ջարդ սկսեցին հյուրընկալ պետության` Ֆրանսիայի քաղաքներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG