Մատչելի հղումներ

Նախագահ Դոնալդ Թրամփը իր տարեկան ուղերձում անդրադարձել էր ներգաղթի ոլորտի բարեփոխումներին և ներկայացրել 4 հիմնասյուներից բաղկացած մոտեցում: Այն սակայն քննադատվել է թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից:

Դեմոկրատներն ու հանրապետականները շարունակում են բանակցել ներգաղթի ոլորտի բարեփոխման շուրջ: Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումն այժմ ամենամեծ խնդիրը չէ հակադիր քաղաքական ճամբարների միջև:

Տարեկան ուղերձում նախագահ Թրամփը առաջ քաշեց 4 հիմնասյուների հիմնա վրա բարեփոխման նախաձեռնություն: Այժմ դեմոկրատները հստակ ընդգծում են, որ չեն զիջի մանուկ տարիքում ԱՄՆ տեղափոխված ներգաղթյալներին՝ այսպես կոչված «դրիմերների» հարցում: Միանշանակ չէ նաև դեմոկրատների վերաբերմունքը գրին քարտի խաղարկության և շղթայական ներգաղթի վերացման վերաբերյալ:

«ԱՄՆ-ը դարձել է աշխարհի ամենահզոր երկիրը հենց այս ծրագրերի գործածմամբ: Այն փաստը, որ ընտանիքի անդամները մարդկանց կողքին են, ավելի է մեծացնում նրանց հաջողության հասնելու հավանականությունը»,- հայտարարում է դեմոկրատ կոնգրեսական Խոակիմ Կաստրոն:

Դեմոկրատները մեղադրում են նախագահին ոչ հստակ դիրքորոշումներ հայտնելու մեջ:

«Կրկին ու կրկին մենք ականատես ենք լինում, երբ նախագահն երեկոյան ասում է մի բան, իսկ հաջորդ օրը առավոտյան թվիթերում կարդում ենք ուրիշ բան: Եթե նախագահը թույլ տա որպեսզի մենք կատարենք մեր աշխատանքը Սենատում, ապա կարծում եմ երկու կուսակցությունները կգան ընդհանուր հայտարարի»,- նշում է դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը:

Հանրապետականների ճամբարի պահպանողական թևը ևս համաձայն չէ նախագահի հետ և չի ցանկանում դրիմերներին քաղաքացիություն շնորհել։

«Օրենքի գերակայությունը քննարկման ենթակա չէ »,- հայտարարում է կոնգրեսական Սթիվ Քինգը:

Ավելի չափավոր հանրապետականներն էլ իրենց հերթին ցանկանում են կարգավորել դրիմերների հիմնախնդիրը:

«1,8 միլիոն մարդ քաղաքացիություն ստանալու ճանապարհին է, որը դրական երևույթ է: Անհրաժեշտ է սահմանային անվտանգության ուժեղացում: Վերացրեք գրին քարտի խաղարկությունը, իսկ շղթայական ներգաղթը ավելի դժվարացրեք»,- հայտարարել է սենատոր Ջեֆ Ֆլեյքը:

Նախագահ Թրափն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ են փոխզիջումներ այս հարցերի շուրջ: Նա ընդգծել է ներգաղթի ոլորտի բարեփոխումների կարևորությունը, որոնց շուրջ օրենսդիրները պետք է հանգեն համաձայնության նախքան կառավարության ֆինանսավորման ժամկետի լրացումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG