Մատչելի հղումներ

Արդյ՞ոք Աֆրինի հակամարտությունը կարող է լարել թուրք-ամերիկյան հարաբերությունները


Երիտասարդ քուրդ ցուցարար Բեռլինում Թուրքիայի գործողույունների դեմ քրդերի ցույցին
Երիտասարդ քուրդ ցուցարար Բեռլինում Թուրքիայի գործողույունների դեմ քրդերի ցույցին

Աֆրինում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ռազմական գործողությունները ընթանում են դանդաղ, աճում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում:

Աֆրինում շարունակվում են ռազմական գործողությունները մի կողմից քրդական զորամիավորումների, մյուս կողմից Թուրքիայի ու Ասադին ընդդիամադիր զինյալների միջև: Աճում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում:

Շրջանը մասնատված է վերահսկողության տարբեր գոտիների, որի մի մասը Ասադի կառավարության վերահսկողության ներքո է, մյուս մասը՝ Սիրիայի ընդդիմադիր ուժերի: Մեկ այլ հատված վերահսկում են Սիրիական քրդական զորամիավորումները:

Սիրիայի ընդդիմադիր ուժերին աջակցում է Թուրքիան: Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, եթե թուրքական բանակը, Աֆrինի գրավումից հետո, շարունակի ռազմական գործողությունները դեպի արևելյան Մանբիջ քաղաքը, որը ևս քրդական վերահսկողության ներքո է:

Միացյալ Նահանգները աջակցում է քրդական զորամիավորուներին, որոնք կարևոր դեր խաղացին Դաեշ-ի դեմ պայքարում: Սակայն Թուրքիան դիտարկում է այդ զորամիավորումները որպես ահաբեկչական խմբավորումների մաս:

Հիշեցնենք, որ Մանբիջում են տեղակայված ամերիկյան զորքեր: Վերլուծաբանների կարծիքով հակամարտության հետագա ընթացքը կարող է սրել առանց այն էլ լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Իսկ այդ ընթացքում տարբեր երկրներում քրդերն իրնեց բողոքի ձայն են բարձրացնում ընդդեմ Աֆրինում Թուրքիայի գործողությունների: Բողոքի ցույցեր ու ելույթներ են տեղի ունեցել Գերմանիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Լիբանանում:

Թուրքիայի քաղաքականության դեմ բողոքի ցույց տեղի ունեցավ նաև Հայաստանում, ուր մի քանի տասնյակ քրդեր հավաքվել էին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ կոչ անելով միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին կանգնեցնել Թուրքիայի ագրեսիան ընդդեմ քրդերի:

Ցուցարարներն իրենց պահանջները նամակի տեսքով փոխանցեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:

Facebook Forum

XS
SM
MD
LG