Մատչելի հղումներ

Թրամփը մեղադրել է իրավապահ մարմիններին իր թիմի շուրջ հետաքննությունը քաղաքականացնելու մեջ


Ռուսաստանի ներգրավածության մասին հետաքննության վերաբերյալ հատուկ փաստաթուղթը հրապարակվեց: Նախագահ Թրամփը որոշեց հանրայնացնել այն:

Նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց հանրայնացնել Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննության վերաբերյալ հանրապետականների կողմից պատրաստված հատուկ փաստաթուղթը, որը հրապարակվեց ուրբաթ օրը:

Փաստաթուղթը մեղադրում է մի շարք բարձրաստիճան իրավապահ կառույցների ներկայացուցիչների նախագահ Թրամփի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մեջ:

Նախկինում Սպիտակ տունը հայտնել էր, որ հրապարակումը կլինի առանց խմբագրման:

Դեմոկրատներն ու փաստաթղթի հակառակորդները պնդում են, որ փաստաթուղթը հատվածաբար է օգտագործվել՝ հետաքննությանը կողմնակալության մեջ մեղադրելու նպատակով: Վերջիններս պատրաստել են սեփական փաստաթուղթ՝ հանրապետականներին հակազդելու համար, սակայն դեռեւս հայտնի չէ կհրապարակվի այն, թե ոչ:

Քաղաքական այս պայքարին ներգրավված է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն, որի հրապարակած հայտարարության մեջ ասված է, որ կառույցը մտահոգություններ ունի փաստաթղթում օգտագործված տեղեկության ճշգրտության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր թիմի և Ռուսաստանի միջև երբևէ չի եղել որևէ համագործակցություն: Նա մեղադրել է հետաքննություն իրականացնող կառույցներին հետաքննությունն ի նպաստ դեմոկրատների քաղաքականացնելու մեջ: Իր թվիթերյան գրառման մեջ, նախագահը կրկին մեղադրել է Հիլարի Քլինթոնին և դեմոկրատներին՝ իր թիմի դեմ գործողությունները ֆինանսավորելու և այդ փաստերը թաքցնելու փորձերի մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG