Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի փոքր քաղաքի հանրաճանաչ Ֆիլ արջամուկը գուշակել է, որ ԱՄՆ-ում ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ:

Ֆիլ արջամուկն այս առավոտյան արթնացել է քնից և տեսել իր ստվերը:

Ավանդույթի համաձայն, եթե Ֆիլ արջամուկը տեսնում է իր ստվերը, ապա ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ, համապատասխանաբար, եթե Ֆիլն իր ստվերը չի տեսնում, ապա շուտով գարուն է գալու:

Այս ավանդույթը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 2-ին ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ քաղաքներում և գյուղական վայրերում: Այս տարի ևս հազարավոր մարդիկ են հավաքվել Փանքսաթոնում Արջամկան օրվա արարողությանը մասնակցելու համար:

Փանքսաթոնի Ֆիլ արջամուկն եղանակը կանխագուշակող ամենահայտնի արջամուկն է, իսկ արջամկները «եղանակի կանխագուշակմամբ են զբաղվում» 1887 թվականից:

Ֆիլ արջամուկը ևս վեց շաբաթ ձմեռ է կանխատեսում
please wait

No media source currently available

0:00 0:00:58 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG