Մատչելի հղումներ

Բրէքզիթի ազդեցությունը բրիտանացիների տրամադրությունների վրա


Բրէքզիթի ազդեցությունը բրիտանացիների տրամադրությունների վրա
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու 2Օ16 թվականի որոշումից հետո այս երկրի հասարակության շրջանում շարունակում են խորանալ հակասությունները։ Այն նկատելի է սովորական քաղաքացիների մոտ, քաղաքական բեմահարթակում, նաեւ՝ ազգային փոքրամասնությունների շրջանում։

Երբ Մեծ Բրիտանիան հանրաքվեի արդյունքում որոշեց դուրս գալ Եվրոպական միությունից, վարչապետ Թերեզա Մեյը հայտարարում էր, թե երկիրը սկսում է միավորվել։
Սակայն այսպես կոչված Բրէքզիթից հետո իրականում այսօր տեղի է ունենում հակառակը, եւ Թերեզա Մեյը առաջնորդում է տեսակետներով ու տրամադրություններով բաժանված մի երկիր։
Վերլուծաբաններից Աննանդ Մենոնի խոսքերով, բաժանումն առկա է քաղաքների միջեւ, հարավի ու հյուսիսի։

՝՝Բաժանումն առկա է Թագավորության տարբեր երկրամասերի միջեւ, քանի որ Անգլիան ու Ուելսը քվեարկել էին Եվրոպական միությունից դուրս գալու, Շոտլանդիան ու Հյուսիսային Իռլանդիան՝ Միության կազմում մնալու օգտին։ Բաժանումն առկա է երիտասարդների ու տարեցների միջեւ, բարձրագույն կրթություն ունեցողների ու չունեցողների միջեւ, ընդհանուր առմամբ՝ Միությունից հեռանալու ու չհեռանալու կողմնակիցների միջեւ՛՛։

Այսպես կոչված հեռանալու կողմնակիցները կարծում էին, որ ազգային փոքրամասնություններին տրված հավասար իրավունքներն անցել են սահմանները։ Նրանք, ովքեր կարծում էին, որ այդ հնարավորությունները բավարար չէին, քվեարկել են Միության կազմում մնալու օգտին։
Հետաքրքիրն այն է, որ մարդկանց շրջանում բաժանումը որեւէ կերպ հենված չէ այն փաստի վրա, թե քաղաքական որ կուսակցությանն են հարում։

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Բրէքզիթից հետո ազգային փոքրամասնությունների դեմ իրականացված ատելության հիմքով հանցագործություններն աճել են 4Օ տոկոսով։
՝՝Այսինքն՝ հանրաքվեից հետո զգում ենք ավելի բաժանված, այնքան, որքան երբեք չի եղել նախկինում՛՛, ասում է վերլուծաբանը։

Արժեքների տարբերությունն է պատճառը, որ չնայած Բրէքզիթի հետեւանքով առաջ եկած տնտեսական կորուստներին ու դժվարություններին, բրիտանացիներն այսօր գրեթե չեն փոխում իրենց դիրքորոշումը։

Facebook Forum

XS
SM
MD
LG