Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմն, ի պատասխան Ֆրանսիայի նախագահի քննադատությանն, ասել է, թե Սիրիայի Աֆրին քաղաքի դեմ ռազմական գործողությունների նպատակը պարզապես իր երկրի ՝՝անվտանգությունն ապահովելը, արաբներին, քրդերին ու թուրքմեններին ահաբեկչական կազմակերպություններից պաշտպանելն է եղել՛՛։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ նախազգուշացրել էր Թուրքիային, որ Սիրիայի հյուսիսում քրդական զինված խմբերի դեմ իրականացված գործողությունները չեն կարող լինել արդարացում այդ երկիր ներխուժում իրականացնելու համար։ Մակրոնը նաեւ ցանկություն էր արտահայտել, որ Անկարան իր գործողությունները համաձայնեցնի իր դաշնակից երկրների հետ։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան զինել ու մարզել են Ժողովրդական պաշտպանական միավորումներ անվանումը կրող քրդական ուժերին՝ ընդդեմ Դաեշի։ Եվ Մակրոնն ասել է, թե ինքն իր մտահոգությունները վեր է հանելու նաեւ Թուրքիայի իր պաշտոնակից Էրդողանի հետ զրույցի ընթացքում։ Նրա խոսքերով, հարցը պիտի քննարկվի նաեւ եվրոպական համայնքի անդամ պետությունների եւ մյուս դաշնակիցների միջեւ։
Թուրքիան Ժողովրդական պաշտպանական միավորումներ քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն եւ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության մասնաճյուղ։ Հիշեցնենք, որ վերջինս Թուրքիայի հարավրարեւելյան հատվածներում երեք տասնամյակ պայքար էր մղել ընդդեմ Թուրքիայի իշխանությունների։
Սիրիայի հյուսիսարեւմտուտքում Թուրքիայի օդային ու ցամաքային հարձակումները նոր ճակատ են բացել արդեն 7 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում եւ լարել հարաբերությունները Թուրքիայի ու ՆԱՏՕ-ում իր իսկ դաշնակից պետությունների միջեւ։
Facebook Forum