Մատչելի հղումներ

Սպիտակ տունը հերքում է ներգրավվածությունը Մաքքաբեի պաշտոնից հեռացման հարցում


Սպիտակ տունը հերքել է, որ որևէ կերպ առնչվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի փոխտնօրեն Էնդրյու Մաքքաբեի հեռացման հետ:

Նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել էր Մաքքաբեին, ըստ նրա, կողմնակալության համար և ցանկանում էր, որ վերջինս հեռանար Հետաքննությունների դաշնային բյուրոյից: Վերջինս լքեց պաշտոնը պաշտոնապես թոշակի անցնելուց մի քանի շաբաթ առաջ: Սպիտակ տունը, սակայն, հայտարարում է, որ նախագահը որեւէ դեր չի ունեցել Մաքքաբեի հեռանալու որոշման հարցում։

«Խնդրում եմ դիմել Հետաքննությունների դաշնային բյուրո, ուր տնօրեն Քրիսթափոր Ռեյի նկատմամբ նախագահն ունի ամբողջական վստահություն և նրան է լիազորել որոշումներ ընդունել բյուրոյի վերաբերյալ»,- ընդգծել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը:

Մաքքաբեի պաշտոնից հեռացմանը նախորդել էր նախագահ Թրամփի և հանրապետականների քննադատությունը նախկին փոխտնօրենի հասցեին, ում մեղադրում էին հակաթրամփյան գործունեության մեջ:

Նրա հեռացումից ժամեր անց նախկին տնօրեն Ջեյմս Քոմին թվիթերյան իր գրառման մեջ պաշտպանել է Մաքքաբեին՝ ընդգծելով, որ վերջինս գործում էր ի շահ Հետաքննությունների դաշնային բյուրոյի: Նա հաջողություն է մաղթել Մաքքաբեին ու բարձր գնահատել վերջինիս ծառայությունը երկրին:

Facebook Forum

XS
SM
MD
LG