Մատչելի հղումներ

Արդարադատության նախարարությունը Թրամփի դեմ է, պնդում է հանրապետականների զեկույցը


ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն
ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովն իր համաձայնություն է տվել հանրապետական կուսակցության զեկույցի հրապարակմանը, որտեղ շեշտվում է արդարադատության նախարարության մարմինների կողմնակալությունը նախագահ Թրամփի հանդեպ:

Զեկույցը պատրաստվել է հանձնաժողովի նախագահ Դեյվին Նունեսի կողմից, ուր նշվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն խախտել է օրենքը՝ օգտագործելով չհաստատված տեղեկություններ Ռուսաստանի ու Թրամփի թիմի համագործակցությանն առնչվող հետաքննության ընթացքում:

Արդարադատության նախարարությունը կոչ է արել չհրապարակել զեկույցը, որը, ըստ նախարարության աղբյուրների, կվնասի երկրի ազգային անվտանգությանն ու ընթացող հետաքննությանը:

Դեմոկրատները ևս որոշումը համարում են սխալ:

«Ցավոք, այսօր ականատես ենք, որ հանձնաժողը քվեարկել է ի օգուտ նախագահի անձնական շահերի, ի վնաս ազգային շահերի՝ հրաժարվելով լսել նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստարկները: Դա չափազանց ցավալի է, և ցույց է տալիս, որ երբ Սպիտակ տան ղեկավարը խոցելի է, դա փոխանցվում է մնացածներին, ներառյալ մեր հանձնաժողովին»,- հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Սպիտակ տունը բազմիցս ակնարկել է, որ ցանկանում է հրապարակված տեսնել այդ զեկույցը: Այժմ նախագահն ունի 5 օր՝ որոշելու այդ զեկույցի հրապարակման հետագա ճակատագիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG