Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը՝ երկրորդ ժամանակավոր դադարի շեմին


ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը՝ երկրորդ ժամանակավոր դադարի շեմին
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները քննարկում են ներգաղթի, սահմանային պատի կառուցման, գրին քարտի խաղարկությունը վերացնելու հարցերը։ Ու եթե չկարողանան համաձայնության գալ մինչեւ փետրվարի 8-ը, դաշնային կառավարությունը նորից կանցնի ժամանակավոր դադարի։

Հազարավոր կիլոմետր երկարությամբ բաց սահմանների, հարյուր հազարավոր անօրինական փախստականների խնդիրներ ու այդ խնդիրները լուծելու շուրջ համաձայնության գալու համար՝ միայն մի քանի օր ժամանակ։ Սա է այսօր ԱՄՆ-ի նախագահի ու Կոնգրեսի ուսերին դրված ամենամեծ բեռը։

Նախագահ Թրամփն այս ամենի համար փնովում է նախորդ վարչակազմերին։ ՝՝Նրանք շարունակ խոսում էին ներգաղթի խնդիրների մասին, սակայն ոչինչ չարեցին այդ ուղղությամբ։ Նշանակում է, դա անելու ենք մենք՛՛։

Ինչպես Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն է հիշեցնում, խոսքը Մեքսիկայի հետ սահմաններն ամրապնդելու, ԴԱԿԱ ծրագրով այստեղ բնակվող անօրինական փախստականների ապագա կարգավիճակը որոշելու, ընտանեկան շղթայով ներգաղթը դադարեցնելու եւ գրին քարթի խաղարկությունը վերացնելու մասին է։
Սպիտակ տունն առաջարկում է ԴԱԿԱ ծրագրով այստեղ բնակվող անօրինական փախստականներին տալ 1Օ-ից 12 տարի ժամանակ՝ քաղաքացիություն ստանալու համար։ Հանրապետական սենատորներից Լինդզի Գրեհեմը, սա մեծ քայլ համարելով հանդերձ, ասում է, ՝՝Շշղթայական ներգաղթը եւ օրինական ներգաղթը երկու անգամ կրճատելու գործընթացը շատ խնդրահարույց գործընթաց կարող է լինել՛՛։

Թրամփի կուսակից հանրապետական որոշ կոնգրեսականներ դատապարտում են ԴԱԿԱ ծրագրով այստեղ գտնվող փախստականներին կարգավիճակ խոստանալու Սպիտակ տան պատրաստակամությունը՝ այն համարելով անօրինական փախստականների համաներում։

Դեմոկրատ սենատորներն էլ ներկայացված փաթեթը համարում են մի ծրագիր, որին կարելի է տալ ՝՝ԱՄՆ-ը՝ նորից սպիտակների համար՛՛ անվանումը։

Սակայն թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները լավ են ըմբռնում, որ, իրենց խոսքերով ասած ՝՝քաղաքական էժանագին՛՛ փոխմեղադրանքներից զատ, պիտի հիշեն քաղաքական լուրջ որոշումներ ընդունելու կարեւորության մասին։ Այս գործում Կոնգրեսի կողմից արագ գործելու համար դրդապատճառ պիտի լինի նաեւ Սպիտակ տան երբեմն անորոշ ու ոչ վճռական կեցվածքը, քանի որ այն խոչընդոտ է այն ուղու վրա, որը կառավարությանը տանում է դեպի երկրորդ ժամանակավոր դադար փետրվարի 8-ից։

Facebook Forum

XS
SM
MD
LG