Մատչելի հղումներ

Եվրոպական միությունն անհանգստացած է առեւտրի շուրջ Թրամփի հայտարարությամբ


Եվրոպական միությունն անհանգստացած է առեւտրի շուրջ Թրամփի հայտարարությամբ
please wait

No media source currently available

0:00 0:01:11 0:00

Եվրոպական միությունը պատրաստ է համապատասխան քաղաքականություն ծավալել, եթե ԱՄՆ-ը սահմանափակումներ դնի իր արտահանումների վրա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը սպառնաց հակադրվել այս դաշինքին, իր խոսքերով ասած, ՝՝շատ անարդար՛՛ առեւտրային քաղաքականության համար։

Բրիտանական ITV հեռուստակայանին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը կիրակի օրն ասել էր, թե Եվրոպական միության հետ ինքն ունի մեծաթիվ խնդիրներ, որոնք կարող են առեւտրի հարցում ՝՝արագ վերածվել մեծ խնդրի՛՛։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն անցյալ շաբաթ 2Օ տոկոսի սակագներ սահմանեց ներմուծվող լվացքի մեքենաների եւ 3Օ տոկոսի սակագին՝ արեգակնային վահանակների վրա։

Թրամփի վարչակազմն այսպիսով կատարում է ԱՄՆ-ի տնտեսությունը պաշտպանելու նպատակով միակողմանի սահմանափակումներ սկսելու հարցով տրված խոստումի առաջին քայլը։

Եվրոպական հանձնաժողովը ափսոսանք է արտահայտել ԱՄՆ-ի այս քայլի համար։ Հանձնաժողովը կարծում է, որ այն չի համապատասխանում Առեւտրի համաշխարհային կազմակերպության պայմաններին։ Հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է Եվրոպական միությունից իրականացվող արտահանումների վրա ԱՄՆ-ի կայացրած որոշման ազդեցությունը։

Facebook Forum

XS
SM
MD
LG