ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ‘’Առաջին հերթին Ամերիկան’’ իր կարգախոսը ներկայացրեց նաեւ Դավոսի տնտեսական ֆորումի մասնակից աշխարհի ղեկավարներին, խոշոր ձեռներեցներին: Նա հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն ‘’այլեւս աչք չի փակելու’’, իր խոսքերով ասած, առեւտրի անարդար ընթացքի վրա:
Թրամփն անցած տասնութ տարիների ընթացքում դարձավ ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը մասնակցեց Շվեյցարիայի Դավոս առողջարանային քաղաքում ամեն տարի անցկացվող ֆորումին: Փակելով ֆորումը, Դրամփը հայտարարեց նաեւ, թե Միացյալ Նահանգները բաց է առեւտրի ու բիզնեսի հարցում:
Նրա խոսքերով, ինքը միշտ է հավատարիմ մնալու ‘’Առաջին հերթին Ամերիկան’’ կարգախոսին, այնպես, ինչպես աշխարհի մյուս առաջնորդները: Այս կարգախոսը, ասաց Թրամփը, չի նշանակում Ամերիկան’ միայնակ: ‘’Բայց, երբ աճում է ԱՄՆ-ի տնտեսությունը, աճում է նաեւ աշխարհը’’, ասաց նա:
Թրամփն իր խոսքում այնուհետեւ սահուն կերպով անցում կատարեց դեպի պահանջն առ այն, որ աշխարհում գործեն առեւտրի խիստ կանոններ: Նա դատապարտեց այն երկրներին, որոնք նրա խոսքերով, իրականացնում են անազնիվ առեւտուր, այդ թվում’ գրավում մտավոր կարողությունները, պետական աջակցություն տրամադրում արդյունաբերությանը:
ՄԻնչեւ ԱՄՆ-ի նախագահի ելույթը դահլիճում նկատելի էր անհանգիստ իրավիճակ, լսվում էին լուռ խոսակցություններ, աղմուկ բարձրացնելու տրամադրություն կար, ու չկար ծափահարելու ցանկություն:
Սակայն ելույթից հետո ծափահարում էին բոլորը, ոմանք` հոտնկայս:
Facebook Forum