Մատչելի հղումներ

Դեպի ԱՄՆ ճամփորդություններն արգելելու հրահանգից մեկ տարի անց


Դեպի ԱՄՆ ճամփորդություններն արգելելու հրահանգից մեկ տարի անց
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուղիղ մեկ տարի առաջ ստորագրեց նախագահական ամենավիճահարույց հրահանգներից մեկը, որն մահմեդական մի քանի երկրների քաղաքացիներին արգելում էր ճամփորդել Ամերիկա: Ինչպես է դա անդրադարձել նրանց ու նրանց հարազատների վրա, փորձել է պարզել ‘’Ամերիկայի Ձայն’’-ը:

Միացյալ Նահանգներում բնակվող այն մահմեդականները, որոնց երկրներից նախագահ Թրամփի հրահանգով արգելվեց մարդկանց մուտքն ԱՄՆ, չնայած արգելքի դեմ իրականացված ջանքերին, ասում են, թե իրենք ավելին էին սպասում ԱՄՆ-ի քաղաքացիներից:


‘’Կարծում էի, որ հանուն ժողովրդավարության սկզբունքների, ամերիկացիներին կհաջողվեր փոխել այդ մարդու` Թրամփի բռնած ուղին’’, ասում է Եմենից փախստական Մոհամեդ Ղալեբը:

Ալի Աբդուլի խոսքերով, պարզապես դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է արգելել մարդկանց տեսնել իրենց ծնողներին ու մյուս հարազատներին:


Երեք տարի քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Եմենը մահմեդական այն վեց երկրների շարքում է, որոնց քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ: Պատճառաբանությունը`ամերիկացիներին ահաբեկչական հարձակումների վտանգից պաշտպանելն է:
Երկրների այդ ցանկին վերջերս միացավ նաեւ Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Չադ պետությունը: Բայց ինչպես Չադից այստեղ նախկինում ժամանած փախստական Հասան Աբաքան է ասում, ‘’Չադը ‘’Ջի հինգ Սահել’’ անվանումը կրող աֆրիկյան հինգ երկրների շարքում գործուն կերպով է մասնակցում այս տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին’’:

Հասան Աբաքան կնոջ ու հինգ զավակների հետ Նյու Յորքում է բնակվում արդեն 19 տարի: Բայց Չադի վրա դրված արգելքից հետո իրեն զգում է թակարդի մեջ, քանի որ, ասում է նա, իրենք նույնպես չեն կարողանում այցելել իրենց հայրենիք, որովհետեւ վստահ չեն, որ ԱՄՆ վերադառնալիս, իրենց թույլ կտան անցնել սահմանը:

Ճամփորդական գործակալություններն էլ տեղեկացնում են, որ հիսուն տոկոսով կրճատվել են այցելություններն այդ երկրներ: Գործակալություններից մեկի աշխատակից Վադահ Մուբարեզն ասում է, որ ‘’Եթե այս արգելքը շարունակվի, մեր գործակալությունը կարող է սնանկանալ’’:
Իսկ նրա հիվանդ մայրը Եմենում է:

Ու ինչպես այս մարդիկ են ասում, ‘’հնարավոր է գոյատեւել առանց բիզնեսի, սակայն առանց ընտանիքի ապրելն անիմաստ է’’:

Facebook Forum

XS
SM
MD
LG