Մատչելի հղումներ

 
Ռուսաստանում «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը» փակել է շուրջ 30 հասարակական կազմակերպություններ 

Ռուսաստանում «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը» փակել է շուրջ 30 հասարակական կազմակերպություններ 


Ռուսաստանում վերջին տարիներին կոշտացվում է օրեսնսդրությունն այն կազմակերպությունների և մամուլի միջոցների նկատմամբ, որոնք օտարերկրյա մամուլի միջոցմների ներկայացուցիչներն են կամ ֆինանսավորում են ստացել դրսից: Դրանք դիտարկվում են այսուհետ «օտարերկրյա գործակալներ»:

Արդյունքում օրինակ հանրաճանաչ «Մեմորիալ» իրավապաշտպանական կազմակերպությունը, որը դեռևս խորհրդային ժամանակներից ակտիվորեն ներգրավված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, 2015 թվականին ստացել է «օտարերկրյա գործակալ» կարգավիճակը, քանի որ ֆինանսավորվել է օտարերկրյա կառույցների կողմից, ներառյալ ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Շատերի համար «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրությունը հիշեցնում է ստալինյան շրջանի բարքերը:

«Նման որակումը վերցված է ստալինյան բռնության ժամանակներից»,- ասում է «Մեմորիալ» հիմնադրամի իրավական հարցերով տնօրեն Կիրիլ Կոռոտեևը:

Նույն կարգավիճակ ստացած այլ կազմակերպություններից է «Լևադա» կենտրոնը: Վերջինիս արգելել են դիտորդական առաքելությամբ հանդես գալ գալիք նախագահական ընտրություններին:

«Ոչ ոք չի փորձելու ճշտել, թե ինչի համար են օգտագործվել օտարերկրյա այդ միջոցները: Ամենակարևորն այն է, որ որակումը տրված է, որը նշանակում է, որ տվյալ կազմակերպությունն աշխատում է օտարերկրացիների համար, իսկ եթե այդպես է, ապա այն գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- նշում է Դենիս Վոլկովը «Լևադա» կենտրոնից:

Պաշտոնական Մոսկվան նշում է, որ նման օրենսդրության նպատակն է կանխել օտարերկրյա ներգրավումը Ռուսաստանի քաղաքական կյանքում: Դրսում անցկացված հարցումների ժամանակ շատերը հրաժարվում են խոսել այս թեմայով:

«Ես աջակցում եմ այն ամենն, ինչ բխում է մեր ազգային շահերից: Երևի հայրենասեր եմ, բայց գտնում եմ, որ պետք է գոյատևենք առանց այս բոլոր օտարերկրյա բաների»,- ասում է մոսկվաբնակ Լարիսան:

Ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության, օրենքի արդյունքում 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ 158 կառույցներ ստացել են օտարերկրյա գործակալ կարգավիճակը, իսկ դատարանը բազմաթիվ տուգանքներ է սահմանել այն կառույցների նկատմամբ, որոնք չեն համապատասխանել օրենքի դրույթներին: Ըստ իրավապաշտպան կազմակերպության, շուրջ 30 քաղաքացիական խմբեր փակվել են օրենքի արդյունքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG