Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Մերձավոր Արեւելք. Պաղեստինցիների զայրույթն անկում չի գրանցում


ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Մերձավոր Արեւելք
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի կողմից Մերձավոր Արեւելք կատարած այցն աչքի ընկավ պաղեստինցիների կողմից ընդունելության չարժանանալու փաստով։

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը վերջերս այցելեց Իսրայել։ Ելույթով հանդես եկավ խորհրդարանում, այցելեց Երուսաղեմի սրբավայրերը։ Նա կրկնեց, որ ԱՄՆ-ը իր դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ։ Նրա խոսքերով, դա տեղի կունենա մյուս տարվա ընթացքում։

Իսրայելի առաջնորդները ողջունեցին նրա ուղերձը։ Ինչպես խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտայնն է ասել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, մյուս երկրները շուտով կհետեւեն ԱՄՆ-ի օրինակին։

՝՝Ես մի շարք հեռախոսազանգեր եմ ստացել եվրոպական երկրների խորհրդարաններից, երբ զանգահարողներն ասում են, որ իրենք մեզ հետ են։ Նրանք աշխատում են այդ ուղղությամբ։ Եվ ես գիտեմ, որ առաջին օրինակը կխաղա իր դերը՛՛։


Ընդդիմության ղեկավար Իսահակ Հերցոգը նույնպես գովեստի խոսքերով է հանդես եկել Փենսի հայտարարության կապակցությամբ, սակայն նշել է, որ Երուսաղեմի տարածքների պատկանելության շուրջ դեռեւս հարկավոր է բանակցել պաղեստինցիների հետ, որոնք քաղաքի արեւելյան հատվածը դիտում են որպես իրենց ապագա անկախ պետության մայրաքաղաք։

՝՝Գործարք դեռեւս չկա, իսկ իրադրությունը պայթյունավտանգ է։ Ուրեմն հարկավոր է անել հնարավորինս՝ հետագա անցանկալի դեպքերից խուսափելու համար ու իրադրությունը փակուղուց դուրս բերելու նպատակով՛՛։

Որպես հազվադեպ քաղաքական մի քայլ, պաղեստինցիների առաջնորդները հրաժարվեցին ընդունել Փենսին, որպես ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու նախագահ Թրամփի որոշման դեմ բողոք։ Չնայած Թրամփը խոստանում է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելն իր վարչակազմի առաջնահերթությունն է, պաղեստինցիները բացահայտ կերպով հայտարարել են, որ այլեւս չեն վստահում Միացյալ Նահանգներին։

Ինչպես Հորդանան գետի արեւմտյան ափի բնակիչներից շատերն են ասում, ամերիկյան վարչակազմի խոստումներն այլեւս ոչինչ չեն նշանակում իրենց համար։

՝՝Սպիտակ տունն իր ատելությունն է արտահայտել պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի նկատմամբ՛՛։

ԱՄՆ-ի նկատմամբ պաղեստինյան տարածքներում անվստահությունը խորանում է նաեւ Թրամփի այն որոշման արդյունքում, ըստ որի Միացյալ Նահանգները դադարեցնում է պաղեստինցի փախստականներին հատկացվող օգնությունը։ Պաղեստինցիները հայտարարում են, որ խաղաղության գործընթացում այլեւս չեն ընդունելու ԱՄՆ-ի միջնորդությունը։

Ու դեռ պարզ չէ, թե ինչ պիտի Թրամփի վարչակազմն անի՝ պաղեստինցիների այս կեցվածքը փոխելու համար։

Facebook Forum

XS
SM
MD
LG