Մատչելի հղումներ

Վաշինգտոնը ցանկանում է զարկ տալ հարավասիական երկրների հետ կապերին


Վաշինգտոնը ցանկանում է զարկ տալ հարավասիական երկրների հետ կապերին
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Միացյալ Նահանգներն ունի հարավասիական երկրների հետ համագործակցությանն ու կապերին զարկ տալու նպատակ՝ այդ եղանակով Չինաստանի ազդեցությունն այստեղ կրճատելու համար։ Այդ օրակարգով է երկրի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը մեկնել այս տարածաշրջան։

Ինդոնեզիան, որը պատրաստվում է 4 միլիարդ 5ՕՕ միլիոն դոլարի կործանիչներ գնել ԱՄՆ-ից եւ ուշի ուշով հետեւում է իրենից հյուսիս Չինաստանի կողմից իրականացվող գործողությունները, երկիր, որն ունի ահաբեկչական ցանցերը կործանելու ծրագիր, ջերմ ընդունելության արժանացրեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսին։ Մեթիսն այստեղ ականատես եղավ, թե ինչպես են ինդոնեզացի զինվորականները, կտրելով կոբրա օձերի գլուխը, խմում նրանց արյունը, գլխով կոտրում բետոնե աղյուսներ, թավալվում ջարդած ապակու, քայլում կրակի վրա։ Այս ամենը ցուցադրում էին երկրի իշխանություններին ծառայող Կոպասուսի հատուկ ուժերը, որոնց նկատմամբ Վաշինգտոնը սահմանափակման քաղաքականություն է սկսել դեռեւս 199Օ-ալաններից։ Եվ հուրախություն Ինդոնեզիայի իշխանությունների, Մեթիսն ասաց, թե իր զինված ուժերը ծրագրում են համագործակցել Կոպասուսի հատուկ ուժերի հետ։

՝՝Այս ուժերը, որոնց նախկինում մեղադրում էինք տանջամիջոցներ կիրառելու ու մարդու իրավունքները ոտնահարելու մեջ, այսօր բարեփոխվել են ու կարող են օգնել ահաբեկչության դեմ պայքարում՛՛, հայտարարեց նա։

Մեթիսը Ինդոնեզիա այցելեց այն ժամանակ, երբ այս երկիրը սկսել է զինված իր ուժերը նորացնելու գործընթաց, եւ այս ընթացքում ցուցաբերում տարածքային խնդիրներում Չինաստանին հետ մղելու կամք։

՝՝Ինդոնեզիան, լինելով Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների միջեւ որպես հենակետ, կարող է վճռական դեր ունենալ։ Հարավչինական ու Հյուսիսային Նաթունայի ծովային տիրույթներում մենք կարող ենք համագործակցել իրազեկման հարցերում՛՛, հայտարարեց Մեթիսը։

Ցուցադրական վարժանքներն առաջին հայացքից տարօրինակ կարող են թվալ, սակայն մի երկիր, որտեղ զինվորականները հաճախ են ջունգլիներում հանդիպում օձերի, պարտավոր են իմանալ դրանց հետ վարվելու ձեւերը։ Խիզախությունն, ըստ Ինդոնեզիայի զինված ուժերի հրամանատարության, չափազանց կարեւոր է ահաբեկչության դեմ պայքար ծավալելու գործում։

Ընդունելության ընթացքում ցուցադրվեց նաեւ պատանդներին ազատելու գործողություն։ Բնագավառ, որն ամենաշատն է հետաքրքրում ԱՄՆ-ին։

Բացառիկ այս ցուցադրությունից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Վիետնամ, որտեղ ունի նույն օրակարգը՝ համատեղ պայքար ընդդեմ ահաբեկիչների, ազդեցության պայքար ընդդեմ Չինաստանի։

Facebook Forum

XS
SM
MD
LG