Մատչելի հղումներ

Դավոսը պատրաստվում է տնտեսական միջազգային ֆորումին


Դավոսը պատրաստվում է տնտեսական միջազգային ֆորումին
please wait

No media source currently available

0:00 0:01:29 0:00

Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 23-ին սկսվեց Տնտեսական ֆորումը, որտեղ գլխավոր աշխատանքները կսկսվեն հունվաի 24-ից։ Տրամադրությունն այս տարի ավելի բարձր է, քանի որ տնտեսական աճը ոգեւորել է աշխարհի մեծաթիվ երկրների։

Սա տարվա այն ժամանակն է, երբ աշխարհի հարուստներն ու պետությունների ղեկավարները հավաքվում են Շվեյցարիայի լեռնային գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դավոսում՝ քննարկելու համար աշխարհի տնտեսական իրավիճակը ու խնդիրները լուծելու եղանակները։ Այս տարի Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցելու համար այստեղ է ժամանել 3 հազար մասնակից, որոնցից 9ՕՕ-ը՝ մեծ ընկերությունների գործադիր տնօրեններ, ավելի քան 7Օ-ը՝ տարբեր երկրների առաջնորդներ։ Քսան տարվա դադարից հետո ԱՄՆ-ը առաջին անգամը լինելով, ներկայանում է նախագահի մակարդակով։ Այս օրերին Դավոսում են մեծաթիվ դերասաններ, արվեստի գործիչներ, երաժիշտներ։

Մի քանի տարի տնտեսական անկումից ու լճացումից հետո Ամերիկան, Չինաստանն ու Եվրոպան վայելում են տնտեսական բարձրացող ցուցանիշների բերկրանքը։ Արժույթի միջազգային հիմնադրամն էլ կանխատեսում է, որ աճը մինչեւ 2Օ19 թվականը կլինի ավելի բարձր, քան սպասվում էր նախկինում։

Նախկին տարիներին Ամերիկայից ստացվող դրական լուրերը հայտնվում էին եվրագոտու ստվերի տակ։ Այսօր դրական լուրեր են ստացվում գրեթե բոլոր կողմերից։

Դավոսի քննարկման առարկաներ են դառնալու համաշխարհային տնտեսությունը, սեռական ոտնձգությունների հետ առնչվող խնդիրները, արհեստական բանականության հնարավորություններն ու հնարավոր վտանգները։

Կանադայի վարչապետ Ջասթիտ Թրուդոն տեղեկացնում է, որ նախնական համաձայնություն է կայացվել խաղաղօվկիանոսյան նորացված առեւտրի շուրջ։ Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարն ասել է, թե իր երկիրը ցանկանում է, որ Նաֆթա-ի առեւտրի համաձայնագիրը ստորագրվի իր երկրի ներկա նախագահի պաշտոնավարման ընթացքում։ Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո, աննախադեպ թվով առաջնորդներ են այս տարի հանդես գալու ելույթով Ֆորումի դահլիճում։

Շվեյցարական Ալպերը դեռեւս ընդունում են հրավիրյալներին ձնածածկ այս քաղաքում։

Facebook Forum

XS
SM
MD
LG