Մատչելի հղումներ

Փակվեցին ու ժամանակավորապես վերաբացվեցին ԱՄՆ-ի դաշնային հաստատությունները


Փակվեցին ու ժամանակավորապես վերաբացվեցին ԱՄՆ-ի դաշնային հաստատությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

ԱՄՆ-ում երկուշաբթի օրը ժամանակավորապես ու մասնակիորոեն փակ էին դաշնային հաստատությունները։ Պատճառը երկրի օրենսդիր մարմնի վերին պալատում՝ Սենատում քաղաքական անհամաձայնությունն էր, ինչի արդյունքում չէր հաստատվում դաշնային բյուջեն։

ԱՄՆ-ում շաբաթ օրն առավոտյան սկսվեց դաշնային հաստատություններում ժամանակավոր ու մասնակի դադար։ Օրենքը տարածվեց նաեւ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի վրա որպես դաշնային հաստատություն, սակայն այն, լինելով մամուլի գործակալություն, աշխատեց, պարզապես՝ կրճատված աշխատակազմով։

Երկրի Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի հարցում չէին կարողանում գալ համաձայնության՝ ներգաղթի մասին օրենքների շուրջ առկա տարաձայնությունների արդյունքում։ Խոսքը հարյուր հազարավոր դրիմերների՝ թարգմանաբար երազողների մասին է, որոնց անօրինական եղանակով անչափահաս տարիքում են Ամերիկա բերել, ինչի արդյունքում նրանց ապագան այսօր անորոշ է. Մնալու՞ են այստեղ, թե՞ վտարվելու են երկրից։

Սակայն երկուշաբթի կեսօրին անցկացված քվեարկության արդյունքում հանրապետականներին ու դեմոկրատներին հաջողվեց կայացնել որոշում մինչեւ փետրվարի 8-ը դաշնային կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մասին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դեմոկրատները հանրապետականներից ստացան հավաստիացումներ, որ կանցկացնեն 7ՕՕ հազար դրիմերների հարցով քվեարկություն։

Մինչեւ երկուշաբթի օրն անցկացված քվեարկությունը Սենատում մեծամասնության ղեկավար, հանրապետական Միթչ Մաքքոնելը հայտարարում էր, թե չի կարելի կառավարությունը փակ պահել անօրինական փախստականների պատճառով, ու դրա համար մեղադրում էր դեմոկրատներին։ Դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը, մեղադրելով հանրապետականներին, հիշեցնում էր, որ հենց այդ կուսակցությունից մի քանի սենատորներ դեմ են քվեարկել բյուջեին։

Երկրի հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն էլ թվիթերյան իր էջում գրել էր, թե դեմոկրատներն ուզում են, որ անօրինական փախստականները լցվեն այս երկիր։

Դեմոկրատներն այժմ հույս ունեն, որ դրիմերների հարցով Օբամայի օրոք ընդունված ԴԱԿԱ ծրագիրը Կոնգրեսում կարժանանա երկկուսակցական արդար քննարկումների։

Ինչեւէ, երեքշաբթի օրվանից դաշնային հաստատությունները կանցնեն լիակատար ռեժիմի, սակայն՝ մինչեւ փետրվարի 8-ը, եթե մինչ այդ չկայացվի վերջնական որոշում։

ԱՄՆ-ում դաշնային կառավարության աշխատանքների ժամանակավոր ու մասնակի դադարեցում վերջին անգամ տեղի ունեցավ 2Օ13 թվականին։ 16-օրյա դադարը պետությանը հասցրել էր 24 միլիարդ դոլարի վնաս։


Facebook Forum

XS
SM
MD
LG