Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կառավարությանը սպառնում է ժամանակավոր դադարը


ԱՄՆ-ի սենատորները փորձում են գալ համաձայնության բյուջեի ժամկետը մինեչւ փետրվարի 16-ը երկարաձգելու հարցի շուրջ: Եթե մինչեւ ուրբաթ օրը կեսգիշեր չգան համաձայնության, դաշնային գործակալությունները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը:

Ներգաղթյալների իրավունքների պաշտպան ցուցարարները գուցեեւ նյարդայնանում են նախագահ Թրափմի հականերգաղթային քաղաքականությամբ, սակայն հատել է նաեւ նրանց համբերությունը դեմոկրատների նկատմամբ, որոնց մեղադրում են բյուջեի շուրջ քննարկումները երկարաձգելու պատճառով երիտասարդ փախստականների խնդիրը չլուծելու մեջ:
Եվ այժմ դեմոկրատները չեն համաձայնվում երկարաձգել կառավարության ֆինանսավորման ժամկետը, քանի դեռ չի լուծվել անչափահաս տարիքում անօրինական կարգով Ամերիկա ժամանած 700 հազար փախստականների խնդիրը:
Իսկ հանրապետականները մի տեսակ հայտնվել են անորոշ իրավիճակի մեջ, երբ Սպիտակ տնից ստանում են հակասական ուղերձներ:

Թրամփն անցյալ շաբաթ նախ հորդորեց երկու կուսակցություններին կազմել միասնական գործարք, ապա մերժեց այն: Սենատն առաջարկում էր ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի ապրող փախստականների պաշտպանություն: Նաեւ առաջարկում էր զարկ տալ երկրի ֆիզիկական սահմանների հսկողությանը: Սակայն նույնիսկ այս հարցի շուրջ, որը Թրամփի նախընտրական արշավի ամենաուշագրավ պահանջն էր, նրա աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին հանդես եկավ հակասական հայտարարությամբ’ ասելով, թե Թրամփը ժամանակին չի ըմբռնել այդ պատը կառուցելու հետ կապված իրականությունը:
Թրամփը դրանից հետո գրեց, թե պատը մնում է պատ ու այն երբեք չի փոխել իր էությունը:

Այս հակասական հայտարարություններից հետո հանրապետականների առաջնորդները որոշել են, որ չի լինի քվեարկություն ո’չ փախստականների ո’չ էլ սահմանների վերաբերյալ, քանի դեռ Թրամփը հստակ չի ասել, թե ինչ է ուզում:
Դա էլ թույլ է տալիս դեմոկրատներին ասել, որ Հանրապետական կուսակցությունն անկարող է կառավարել:


Թրամփը երիտասարդ, անօրինական փախստականների կեցության ժամկետը երկարաձգող ԴԱԿԱ ծրագրին տվել էր մինչեւ մարտ ամիսը գործելու ժամանակ: Հանրապետականները այս հարցին լուծում տալու համար ավելի երկար ժամանակ են պահանջում: Դեմոկրատները գտնում են, որ ժամանակը հատել է:

Facebook Forum

XS
SM
MD
LG