Հունվարի 20-ը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին տարին է ազդարարում: Անցած տարին այնքան աղմկոտ էր քաղաքական բեմահարթակում, ինչպիսին չէր եղել ԱՄՆ-ի պատմության մեջ եւ ոչ մի նախագահի առաջին տարվա ընթացքում: Իսկ փորձագետների կարծիքով այս խառնաշփոթը չի անցնելու նաեւ 2018-ի ընթացքում:
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի համար պաշտոնավարման առաջին տարին սահուն չանցավ: Նախագահ, որը շարունակ հայտարարում էր, թե այսուհետ առաջնային էր լինելու Ամերիկան:
Առաջին տարվա ընթացքում նա լծվեց Օբամայի վարչակազմի օրոք ընդունված օրենքները վերացնելու գործին:
Ամենամեծ հաջողությունն իր համար Թրամփն արձանագրեց հարկերի կրճատման մասին իր օրինագիծը հաստատելով: Ու նա հայտարարեց, թե այն հսկայական դեր է խաղալու Ամերիկայի ժողովրդի ու հիանալի գործոն է դառնալու տնտեսության զարգացման համար:
Վերլուծաբաններից Ջոն Ֆորթիերի խոսքերով, հարկային այս փոփոխությունը Կոնգրեսի եկող ընտրությունների ժամանակ կարող է ինչ որ չափով նպաստել հանրապետականներին:
Սակայն պաշտոնավարման առաջին տարին աչքի ընկավ հատկապես սխալներով ու բացթողումներով:
Նախ, Թրամփին չհաջողվեց կասեցնել Օբամաքեըրը: Թրամփն ինքն իր իսկ անվան վրա շարունակ բծեր էր թողնում Թվիթերի միջոցով կրքեր բորբոքող հռետորաբանությամբ: Հիշենք նաեւ Հաիթիի ու աֆրիկյան երկրների մասին նրա կողմից վերջերս արտասանված խայտառակ բառը:
Ինչպես այդ օրերին դեմոկրատ սենատոր Քորի Բուքերն ասաց, ‘’Նման խոսքերը չեն վերանում օդում, ինչպես մառախուղն` օդի մեջ: Դրանք դառնում են թույն`ուղի հարթելով անհանդուրժողականության եւ թշնամանքի առջեւ’’:
Իսկ հակասություններ սերմանող նման քաղաքականությունը, չնայած տնտեսության արագ զարգացմանը, շարունակում է վնասել իր իսկ վարկանիշին:
Ահա նրա այս վարքագիծն է, որը կարող է մեծապես նպաստել դեմոկրատներին Կոնգրեսի նոյեմբերյան ընտրությունների ժամանակ:
Թրամփը հույս ունի, որ 2018-ին տնտեսության արագ աճը կբարձրացնի իր վարկանիշը: Սակայն, բոլոր խնդիրները միասին, չեն կարող նրան որեւէ կերպ տալ վերընտրվելու հույսեր:
Facebook Forum