Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վերամշակում է Սիրիայում իր քաղաքականությունը


ԱՄՆ-ը վերամշակում է Սիրիայում իր քաղաքականությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00

ԱՄՆ-ը վերամշակում է Սիրիայում իր քաղաքականությունը։ Այս մասին ելույթով հանդես է եկել պետքարտուղար Ռեքս Թիլրեսոնը։

Թիլերսոնը, ընդունելով Սիրիայում իր երկրի նախկին անարդյունավետ գործունեությունը, ներկայացնում է դիվանագիտական ու ռազմական գործունեությունը վերաակտիվացնելու նոր ծրագրերն ու ուղղությունները։

Նրա խոսքերով, Վաշինգտոնն աջակցում է Սիրիայում ազատագրված տարածքներում կայունություն հաստատելու բոլոր ջանքերը եւ թշնամական մթնոլորտը մեղեմելու փորձերը, որոնք պայմաններ առաջ կբերեն Ասադի իշխանությունից հետո քաղաքական կարգավորման համար։ Կարեւորում է Սիրիայի հյուսիսում, իր խոսքերով, ահաբեկչական սպառնալիքը վերացնելու համար Թուրքիայի հետ աշխատանքը եւ Իրանի ՝՝չարասիրտ ներգործությունն՛՛ այստեղ կրճատելու ջանքերը։

Ինչպես Մերձակա Արեւելքի հարցերով հաստատության արաբական բաժնի քաղաքական փորձագետ Էնդրու Թեբլերն է ասել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, Թիլերսոնի ելույթը սպառիչ էր, որը մի ՝՝կողմ դրեց Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականությունում նախկին անորոշությունը՛՛։

Թեբլերը հիշեցնում է, որ թուրքերը ռազմական ուժեր են կուտակում Սիրիայի հետ սահմանին։ Նա ասում է, որ Թուրքիան այսօր հայտնվել է դժվարին կացության առջեւ, ու Անկարան կկարողանա աշխատել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ միայն սառը գլխի դատողության դեպքում։

Ինչ վերաբերում է Վիեննայում Սիրիայի շուրջ հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնելու ՄԱԿ-ի առաջարկին, Թաբլերն ասում է, թե շատ կարեւոր է լինելու այն հանգամանքը, թե արդյոք Սիրիայի պատվիրակությունը կնստի բանակցությունների սեղանի շուրջ, թե ոչ։

Դամասկոսից մինչ այժմ չկա արձագանք։


Facebook Forum

XS
SM
MD
LG