Մատչելի հղումներ

Երուսաղեմի Հայոց պատրիարքը Բեթղեհեմում է


Երուսաղեմի Հայոց պատրիարք  Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Բեթղեհեմում
Երուսաղեմի Հայոց պատրիարք  Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Բեթղեհեմում

Երուսաղեմի Հայոցպատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հունվարի 18-ին ժամանել է Հորդանան գետի արեւմտյան ափին Քրիստոսի ծննդավայր հանդիսացող Բեթղեհեմ քաղաքը՝ այստեղ Սուրբ Ծննդյան տոնակատարությանը մասնակցելու ու եկեղեցական պատարագ մատուցելու համար:

Քաղաքում կազմակերպվել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքի ջերմ ընդունելություն: Պաղեստինյան լրատվական միջոցների հաղորդմամբ, արքեպիսկոպոս Մանուկյանին ողջունել են Բեթղեհեմի նահանգապետ Ջիբրին ալ Բաքրին, քաղաքապետ Անտոն Սալմանն ու այլ պաշտոնատար անձինք: Դեպի Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար տանող ճանապարհին նրան ուղեկցում էին տեղական քաղաքացիական և ռազմական այրեր, համայնքի ղեկավարներ և հոգևորականներ: Ներկա էր մարդկանց մեծ բազմություն:

Հիշեցնենք, որ Բեթղեհեմում Սուրբ Ծնունդը տոնում են տարվա մեջ երեք անգամ: Քրիստոնյաների մի հատվածն այն տոնում է այստեղ դեկտեմբերի 25-ին՝ առաջնորդվելով Գրիգորյան օրացույցով, Ուղղափառ եկեղեցիներն այն նշում են հունվարի 7-ին, իսկ Հայոց Եկեղեցին Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում տոնում է հունվարի 19-ին:

Հայտնի է, որ Բեթղեհեմում Հայոց Եկեղեցու Սուրբ Ծնունդի տոնակատարություններին ավանդաբար մասնակցում է նաև Պաղեստինի ղեկավարությունը: Նախորդ տարիներին Հայոց Առաքելական Եկեղեցու արարողությանը ներկա էր նախագահ Մահմուդ Աբասը:

Facebook Forum

XS
SM
MD
LG