Մատչելի հղումներ

Հայ եկեղեցին առաջիններից էր, որ սկսեց շնորհել պարգևներ


Անցած տարի հրապարակված հայ եկեղեցու պարգևների մասին գիրքը օրերս հասանելի դարձավ ամերիկյան և ամերիկահայ ընթերցողին: Վաշինգտոնի Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ եկեղեցական և պետական պարգևների մասնագետ Նիկա Բաբայանի «Հայ եկեղեցու պարգևներ» գրքի շնորհանդեսը:

Հեղինակի խոսքերով այս աշխատանքի պատրաստմանը նրան ոգևշնչել էր 2015 թվականի ապրիլի 12-ի Հռոմի Պապի կողմից Վատիկանում անցկացված հոգևոր արարողությունը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված այս գրքում Բաբայանը ներկայացրել է ավելի քան երեք հարյուր լուսանկարներ, որտեղ պատկերված են տարբեր շրջանների պարգևներ, հուշամեդալներ, կաթողիկոսակամն կոնդակներ ու այլ բացառիկ նյութեր:

«Ես փորձեցի պարգևների միջոցով ներկայացնել հայ եկեղեցու պատմությունը»,- նշում է Բաբայանը:

Նա մատնանշում է, որ հայ եկեղեցու կողմից պարգևների տրամադրումը սկիզբ է առել դեռևս Հայաստանի առաջին հանրապետության օրերին, Հայոց կաթողիկոս Գևորգ 5-ի կողմից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի թողարկմամբ: Հեղինակը ընդգծում է պարգևաների տրամադրման հարցում հայոց եկեղեցու ու պետության կապը: Որպես օրինակ նա մատնանշում է կողմից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցական շքանշանի վրա պատկերված հայկական եռագույն դրոշը:

Միջոցառմանը ներկա ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներն ու հոգևորականները ևս ընդգծեցին Բաբայանի գրքի կարևորությունը հայ առաքելական եկեղեցու պատմության ուսումնասիրության հարցում:

Հեղինակի պնդմամբ հայ առաքելական եկեղեցին առաջիններից էր, որ սկսեց պարգևներ ընծայելու ավանդույթը՝ սկսած 1918 թվականից: Ըստ նրա՝ Վրաստանի եկեղեցին սկսել է շնորհել դրանք 1963 թվականից, իսկ ռուսական եկեղեցին՝ 1950-ականների վերջից:

Աշխատության զգալի մասը նվիրված է հայ առաքելական եկեղեցու պարգևների պատմությանը: Հեղինակն անդրադարձել է նաև հայ կաթոլիկների ու բողոքականների պարգևներին: Բացի այդ, միջոցառման ընթացքում Բաբայանը խոսեց նաև խորհրդային շրջանի հայկական պարգևների մասին, որոնք ներկայացված են հեղինակի առանձին աշխատությունում:

Facebook Forum

XS
SM
MD
LG