Մատչելի հղումներ

Արտաքին քաղաքականությունը փոփոխության ենթարկելու Թրամփի անկատար խոստումները


Արտաքին քաղաքականությունը փոփոխության ենթարկելու Թրամփի անկատար խոստումները
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Դոնալդ Թրամփը խոստանում էր արմատական փոփոխություններ իրականացնել այլ երկրներ ներխուժում իրականացնելու քաղաքականության մեջ։ Արդյո՞ք նա կատարում է այդ խոստումը։

Նա հիշեցնում էր, որ միայն Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ը ծախսել է 6 տրիլիոն դոլար։ ՝՝Մենք կարող էինք այդ գումարով երկու անագամ վերակառուցել մեր երկիրը՛՛, հայտարարում էր Թրամփը, որը տարիներ շարունակ դատապարտել է ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմներում՝ դրանք անվանելով մարդկային կյանքի ու դրամի վատնում։
Իսկ ինչպե՞ս է Թրամփն այս հարցին մոտենում արդեն որպես նախագահ։ Եթե կարճ պատասխանենք, պիտի ասենք, որ վճռական փոփոխություն նա չի իրականացրել։
Մեկ տարի առաջ պաշտոնը ստանձնելուց հետո Մերձավոր Արեւելքում ու հյուսիսային Աֆրիակայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մեկ երրորդով աճել է։ Ամերիկան 2Օ17 թվականին 3Օ տոկոսով ավելի ռումբեր է նետել Իրաքում ու Սիրիայում, քան նախորդ տարի։ Երեք անգամ մեծացել է Աֆղանստանում նետված ռումբերի թիվը։ Նկատելիորեն աճել է դրոնների ու կործանիչների կողմից Պակիստանում, Լիբիայում, Եմենում ու Սոմալիում իրականացվող օդային հարձակումների թիվը։

Թրամփի արտաքին քաղաքականությունը միջամտության տեսանկյունից չի զիջում նրա նախորդների քաղաքականությանը։ Դեռ ավելին, այն կարելի է ավելի մարտականորեն տրամադրված համարել, ասում է Կատո-ի հաստատությունից Քրիստոֆեր Փրեբլը։
՝՝Նա շարունակում է այն, ինչը ստացել էր որպես ժառանգություն, ու դեռ հավելյալ ուժով։ Օրինակ է Աֆղանստանը՛՛։

Սակայն չի կարելի ասել, որ Թրամփը արտաքին քաղաքականության հարցում տված իր խոստումներն իրականացնելու խնդիրների առջեւ կանգնած միակ նախագահն է։ Հիշենք, որ Բարաք Օբաման էլ խոստացել էր Իրաքից հանել ամերիկյան զորքերը։ Նա դա արեց մինչեւ նրանց Դաեշի դեմ պատերազմ ուղարկելը։

Սա ապացույցն է այն բանի, որ նախագահական թեկնածուները արտաքին քաղաքականության հարցում հանդես են գալիս մեծ խոստումներով, սակայն միշտ չէ, որ կարողանում են հավատարիմ մնալ տրված խոստումներին։

Facebook Forum

XS
SM
MD
LG