Մատչելի հղումներ

Մամուլի նկատմամբ Թրամփի բացասական վերաբերմունքը տարածվում է աշխարհում


Մամուլի նկատմամբ Թրամփի բացասական վերաբերմունքը տարածվում է աշխարհում
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Մոտ մեկ տարի առաջ ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները ստանձնելուց ի վեր Դոնալդ Թրամփը թշնամական հարաբերությունների մեջ է հայտնվել երկրի մամուլի ամենաազդեցիկ հաստատությունների հետ՝ նրանց մեղադրելով իր մասին ստահոդ լուրեր տարածելու մեջ։

ԱՄՆ-ի նախագահը ոչ միայն իր երկրում, այլեւ աշխարհի տարբեր հատվածներում է զարմանք առաջ բերում լրատվական ծառայությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքով, հատկապես այն պահերին, երբ նրան դուր չի գալիս տվյալ լրատվամիջոցի ինչ որ լուր։ Պաշտոնավարման անցած մեկ տարվա ընթացքում նա առնվազն 18Օ անգամ կիրառել է ՝՝ստահոդ լուրեր՛՛ բառակապակցությունը։

Եվ ինչպես մամուլի ազատության հարցերով հաստատությունների ակտիվիստներն են ասում, աշխարհի տարբեր հատվածներում ավտորիտար ղեկավարները սկսել են հետեւել Թրամփի օրինակին։
Լրագրողների պաշտպանության կոմիտեից Քորթնի Ռեդշի խոսքերով, ՝՝ստահոդ լուր՛՛ բառակապակցությունն այսօր սկսել են կիրառել Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Չինաստանում, Եգիպտոսում՝ փորձելով արդարացնել լրագրողների նկատմամբ իրենց կողմից կիրառվող ճնշումները։

՝՝Չինաստանում վերջերս հանդես եկան այն հայտարարությամբ, թե ԱՄՆ-ը վերջ ի վերջո արթնացավ՝ տեսնելու լրատվամիջոցների կողմից հարուցվող այն խնդիրները, որոնց մասին մենք խոսել ենք ամբողջ ժամանակ՛՛։

Նման կերպ ընդօրինակում կարելի է նկատել Սիրիայում, որտեղ նախագահ Բաշար ալ Ասադը, դատապարտելով զինվորական դատարաններում մահացության դեպքերի մասին զեկույցը, հայտարարել է, թե ՝՝մենք ապրում ենք ստահոդ լուրերի ժամանակաշրջանում՛՛։

՝՝Ստահոդ լուրեր՛՛ բառերն են սկսել իրենց բառապաշարից անբաժան պահել Թաիլանդի, Կամբոջայի ու Մալայզիայի առաջնորդները։ Իսկ Սինգապուրը որոշել է անգամ նոր օրենք ընդունել ՝՝ստահոդ լուրերի՛՛ դեմ։

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության անդամներից Մարգո Էվենի խոսքերով,

՝՝Նման առաջնորդները սկսում են ոգեշնչվել, իրենք իրենց վստահեցնելով, որ այն ինչ անում են, ընդունելի է։ Նրանք համոզվում են, որ իրենց սխալ արարքների համար չեն դատապարտվելու ԱՄՆ-ի կառավարության կողմից՛՛։

Իսկ Թրամփի համար էլ տարօրինակ չի թվում Սպիտակ տանը ավտորիտար ղեկավարներ ընդունելու փաստը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նույնիսկ գովաբանում է որպես բարեկամ, չնայած այն հանգամանքին, որ այս երկիրը հայտնի է որպես աշխարհում ամենամեծ թվով լրագրողներ ձերբակալած պետություն։

2Օ16 թվականին աշխարհում ձերբակալել էին նախորդ բոլոր տարիների համեմատ ամենամեծ թվով լրագրողների։

2Օ17 թվականը ռեկորդ է սահամանել նաեւ 2Օ16 թվականի նկատմամբ։

Facebook Forum

XS
SM
MD
LG