Մատչելի հղումներ

Ռուսաստանում երկուշաբթի պաշտոնապես սկսվել է նախագահական պայքարը, որն ավարտվելու է մարտի 18-ի ընտրություններով: Երկրի Դուման նախապես որոշում էր ընդունել նախագահական ընտրությունները մարտի 18-ին տեղափոխելու վերաբերյալ, որը նաեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման օրն է: Վերլուծաբանների կարծիքով՝ ընտրությունների արդյունքները ներկա իրավիճակում կանխորոշված են.

«Անձամբ ես Պուտինի փոխարեն ոչ ոքի չեմ պատկերացնում», - ասում է ուսանող Եգոր Կոտովը:

Չնայած Պուտինի սպասված հերթական հաղթանակի՝ Ռուսաստանի քաղաքացիներից ոմանք այնուամենայնիվ պատրաստվում են քվեարկել: Առողջապահության ոլորտի աշխատող Ելենա Տիմաշեվան նշում է, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին, քանի որ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի իր սեփական կյանքը: Ստանիսլավ Տիմաշեվը նույն կարծիքի է.

«Դու պետք է գնաս եւ քվեարկես, եւ դրանից հետո միայն քննադատես իշխանություններին»:

Փորձագետները մատնանշում են, որ ընտրություններից առաջ Ռուսաստանում բազմաթիվ օրենքների միջոցով երկրում ստեղծվել է իշխանությունների համար հարմար միջավայր, որտեղ իշխանությունն ինքն է ընտրում իր մրցակիցներին իսկ իրական քննադատական ձայներն անվանում թշնամական քարոզչություն: Այսպես, իշխանությունները հրաժարվել են որպես նախագահի թեկնածու գրանցել Ալեքսեյ Նավալնուն, իսկ անվանի Լեվադա ռուսաստանյան սոցիոլոգիական կենտրոնը հայտարարել է, որ այլեւս չի հրապարակելու քաղաքացիների հարցման արդյունքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG