Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայում 12 երեխաներին անմարդկային պայմաններում պահող զույգը ձերբակալված է


ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ձերբակալվել են ամուսիններ Դեյվիդ և Լուիս Թուրփինները, որոնց մեղադրում են իրենց 12 երեխաներին պատանդ պահելու ու տանը նրանց համար անմարդկային պայմաններ ստեղծելու մեջ:

Ամուսինները բնակվում են Լոս Անջելեսի արևելյան հատվածում: Իրավիճակի մասին ոստիկանությանը տեղեկացրել էր 17 ամյա աղջիկը, ում հաջողվել էր փախուստի դիմել:

«Մենք մի քանի դեռահաս երեխաներ տեսել էինք այստեղ անցած տարի: Նրանք անգամ զարդար էին կախում ամանորի համար: Երբեք չէինք մտածի, որ նման բան է տեղի ունենում այստեղ»,- ասում է հարևան Հուլիո Ռեյեսը:

Պատանդ պահվող երեխաներից ոմանք չափահաս տարիքի են եղել։

Ոստիկանությունը հաղորդում է, որ ամուսինների երեխաները դպրոց չէին հաճախում և որ վերջին շրջանում ընտանիքը ֆինանսական խնդիրներ ուներ: Ոստիկանության պնդմամբ զույգը չի կարողացել տալ որևէ լուրջ բացատրություն, թե ինչու է երեխաներին պահել նման ծանր պայմաններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG