Մատչելի հղումներ

Դատարանի առջեւ կանգնեց Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավարը


Դատարանի առջեւ կանգնեց Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավարը
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշը, 14 ամիս առաջ ձերբակալվելուց հետո, ուրբաթ օրն առաջին անգամ կանգնեց դատարանի առջեւ։ Թուրքիայում նրան ձերբակալել էին 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո իշխանությունների կողմից սկսված գործողությունների ընթացքում։ Ստամբուլի դատարանի շենքի առջեւ հավաքված մի քանի հարյուր ցուցարարներ վանկարկում էին Դեմիթաշին աջակցող կոչեր։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի նկատմամբ ներկայացված է 2Օ մեղադրանք։ Ուրբաթ օրը նա դատարան բերվեց ՝՝երկրի նախագահին վիրավորելու՛՛ մասին մեղադրանքով։ Իր հասցեն ներկայացնելու դատարանի պահանջին Դեմիրթաշը պատասխանել է - ՝՝Թուրքիայի խորհրդարան՛՛։

Մասնագիտությամբ իրավաբան Դեմիրթաշը, հարցականի տակ դնելով դատարանի իրավասությունները, պահանջել է իր գործը փոխանցել ավելի բարձր դատարան։ Նա բողոքում է նաեւ, որ իրեն ձերբակալելով, երկրի իշխանությունները ոտնահարել են խորհրդարանական անձեռնմխելիության իր իրավունքը։

Մինչեւ ուրբաթ օրն անցկացված դատական նիստը, նրան չի թույլատրվել մասնակցել նախորդ 9Օ լսումներին։ Իշխանություններն այդ կապակցությամբ հանդելս են եկել ՝՝անվտանգության պատճառաբանություններով՛՛։

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո այստեղ ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 9 պատգամավոր, մի քանի տասնյակ քաղաքագլուխ ու ավելի քան 1Օ հազար այլ պաշտոնյա։

Այս ամիս ավելի վաղ այս կուսակցության անդամներից, խորհրդարանի անդամ Իդրիս Բալուքենի նկատմամբ կայացվել էր 17 տարվա ազատազրկման վճիռ։



Facebook Forum

XS
SM
MD
LG