Մատչելի հղումներ

206 էջից բաղկացած ծավալուն նոր զեկույցը փաստացիորեն ներառում է այն միջոցները, որոնք Ռուսաստանն օգտագործել է արտերկրում՝ ընդդեմ ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների:

ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատները չորեքշաբթի օրը զգուշացրել են, որ Ռուսաստանի գործողությունները ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին միջամտելուց բացի, նաև այլ հեռահար նպատակներ են հետապնդում: Դեմոկրատները մասնավորապես մեղադրել են Թրամփին այդ սպառնալիքներին չդիմակայելու համար:

Սենատոր Բեն Քարդինի հրապարակած նոր զեկույցը ներկայացնում է` ԱՄՆ-ում և այլ պետություններում ժողովրդավարության արժեքները վարկաբեկելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն ուղղված Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների մանրամասները՝ առաջարկելով դրանց հակազդելու հստակ ռազմավարություն, որի համար հարկավոր կլինի ԱՄՆ-ի նախագահի հաստատումը:

«Փըրլ Հարբորի և սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ԱՄՆ-ի նախագահները միավորեցին ժողովրդին և աշխարհին, մինչդեռ ԱՄՆ-ի ներկա նախագահը, ով չի էլ ընդունում ժողովրդավարական պետությունների դեմ Պուտինի պատվերով իրականացված բազմակի հարձակումները, հանդես չի գալիս որպես առաջնորդ, որը գիտի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող ագրեսիային արդյունավետորեն հակազդելու ձեւերը», - հայտարարել է ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը:

Ամիսներ տևած հետազոտության, խորհրդակցությունների և օտարերկրյա կառավարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ծնված 206 էջից բաղկացած ծավալուն զեկույցը փաստացիորեն ներառում է այն միջոցները, որոնք Կրեմլը օգտագործել է իր երկրի սահմաններից դուրս:

XS
SM
MD
LG