Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը դատապարտում է Իրանի ցույցերի ճնշումը


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Իրանում վերջին ցույցերի ճնշումները: Սպասվում է շուտով նմանատիպ բանաձևի ընդունում ԱՄՆ-ի Սենատում:

«Մենք չենք կարող լռել: Մենք հայտարարում ենք, որ Ամերիկան կանգնած է Իրանի ժողովրդի կողքին»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Իրանը, ի դեմս իր հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի, արձագանքել էր, որ Իրանն ավելի լավ է ճանաչում իր ժողովրդին, քան ԱՄՆ-ը:

Կոնգրեսական Էդ Ռոյսը, սակայն, ընդգծում է, որ ամերիկյան կողմի պատժամիջոցները չեն թիրախավորում Իրանի ժողովրդին, այլ ուղղված են ընդդեմ վարչակարգի:

Բանաձևն ընդունվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսը պատրաստվում է իր դիրրքորոշումը հայտնել նախագահ Թրամփի որոշման մասին, որ Թեհրանի գործողությունները չեն համապատասխանում միջուկային համաձայնագրի բնույթին: Վերջին իրադարձություններն է՛լ ավելի հրատապ դարձրեցին անհրաժեշտությունը միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման վերջնական հստակեցման մասին:

Վերլուծաբանների կարծիքով, այս վերջին իրադարձությունները Իրանում կթողնեն իրենց երկարաժամկետ ազդեցությունը Իրանի գործող իշխանությունների վրա:

ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է որոշում կայացնի նախկին վարչակազմի կողմից վերացված պատժամիջոցների վերականգման մասին, երբ այդ որոշման ընդունման համար ԱՄՆ-ի Կոնգրեսին տրված ժամկետը լրանում է մարտ ամսին:

Facebook Forum

XS
SM
MD
LG