Մատչելի հղումներ

Վերլուծաբան. Փհենյանը փորձում է ժամանակ շահել իր միջուկային կարողությունը զարգացնելու համար


Պանմունջոմում փակ դռների հետևում անցած բանակցությունների առաջին իսկ օրը Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև կնքվեց համաձայնագիր՝ երկու տարվա ընթացքում սահմանային ռազմական խնդիրների առնչությամբ քննարկումներ կազմակերպելու մասին:

Փհենյանը որոշում է ընդունել գալիք Օլիմպիական խաղերին ուղարկել իր պատվիրակությունը: Սեուլը պատրաստ է հյուրընկալել այն: Սակայն Հյուսիսային Կորեան հստակ կերպով հասկացրել է, որ միջուկային իր ծրագիրը բանակցությունների օրակարգում չէ:

«Մեր ռազմավարական զինատեսակները, ներառյալ միջուկային զենքերը, ջրածնային ռումբերը և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները ուղղված են միայն Միացյալ Նահանգների դեմ, այլ ոչ թե մեր եղբայրների»,- հայտարարել ՝է Հյուսիսային Կորեայի հայրենիքի խաղաղ վերամիավորման հանձնաժողովի նախագահ Ռի Սոն Գվոնը։

Սպիտակ տունը իր հերթին ողջունել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին Փհենյանի որոշումը ՝ այն կոչելով «ապամիջուկայնացման միջոցով միջազգային մեկուսացումը դադարեցնելու վարչակարգի հնարավորություն»:

«Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը մեզ համար թիվ մեկ առաջնահերթությունն է:»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:

Ամերիկյան կողմը սակայն փորձում է վստահ լինել, որ Փհենյանի մասնակցությունը չի խախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցները:

Վերլուծաբանների կարծիքով Հյուսիսային Կորեայի քայլերը միտված են ժամանակ շահել իր միջուկային կարողությունների զարգացման համար:

«Կիմ Ջոն Ընը փորձում է ժամանակ շահելտեխնոլոգիաները զարգացնելու համար՝ պատերազմի դեպքում ԱՄՆ-ին հարվածելու նպատակով»,- ասում է Ազգային շահերի կենտրոնի պաշտպանության հարցերով ծրագրի ղեկավար Հարի Կազյանիսը:

Սպիտակ տունը ևս հաստատել է, որ ԱՄՆ-ը կմասնակցի Ձմեռային օլիմպիական խաղերին, ինչպես ծրագրված էր:

Facebook Forum

XS
SM
MD
LG