Մատչելի հղումներ

Ո՞վ է կանգնած Կուբայում ԱՄՆ-ի 24 դիվանագետների դեմ կատարված հարձակման հետևում


ԱՄՆ-ի օրենսդիրները քննարկում են Կուբայում ամերիկյան 24 դիվանագետների դեմ կատարված հարձակման մանրամասները և հորդորում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին ՝ այդ հարցով հետաքննություն սկսել:

ԱՄՆ-ում քաջատեղյակ են, որ Կուբայի իշխանությունները ուշադրությամբ հետևում են իրենց երկրում ԱՄՆ-ի դիվանագետների գործունեությանը: Այս հանգամանքը է՛լ ավելի կասկածելի է դարձնում այն, որ Կուբայի իշխանությունները անտեղյակ են ամերիկացի 24 աշխատակիցներին առողջական վնաս հասցնելու հանգամանքների մասին:

Այս հարցի վերաբերյալ Սենատում անցկացված լսումների ժամանակ Պետդեպարտամենտի պաշտոնյաները տեղեկացրեցին, որ տուժածների ախտանշաններն ուղեղի մեղմ տրավմատիկ վնասվածք են հիշեցնում:

Պետդեպարտամենտի բժշկության գծով տնօրեն Չարլզ Ռոզենֆարբը ասում է,- «Մինչ այժմ արձանագրված ախտանիշները մատնանշում են, որ թունավորումը ոչ բնական աղբյուրից է բխում»:

​Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մասնակիորեն դադարեցրել էր Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու Բարաք Օբամայի կողմից սկսված գործընթացը:

Կուբայում ԱՄՆ-ի աշխատակիցների թունավորման արդյունքում, ԱՄՆ-ի դեսպանության մի շարք դիվանագետներ հետ են կանչվել Վաշինգտոն, իսկ Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան 15 աշխատակիցներ արտաքսվել են:

ԱՄՆ-ի սենատորներին այս հարձակումը նույնպես առեղծվածային է թվում:

Հանրապետական սենատոր Մարքո Ռուբիոն ասում է,- «Այն ինչ պատահել է մեր աշխատակիցներին, այնպիսի բարդ տեխնոլոգիայի միջոցով է արվել, որ մենք դեռևս փորձում ենք դա պարզել»:

Սենատոր Մարքո Ռուբիան չի բացառել, որ այս հարձակման մեղավորը կարող է լինել Ռուսաստանը՝ փորձելով խոչընդոտել ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունները:

Ո՞վ է կանգնած Կուբայում ԱՄՆ-ի 24 դիվանագետների դեմ կատարված հարձակման հետևում
please wait

No media source currently available

0:00 0:01:18 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG