Մատչելի հղումներ

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով կարող են տուժել կես միլիոն երեխաներ


ՄԱԿ-ի գործակալությունը հայտնվել է դժվար կացության մեջ այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը քննադատել է նրանց աշխատանքն ու նպատակները, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ սպառնացել դադարեցնել գործակալությանը հատկացվող ֆինանսավորումը:

Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը բարկության ալիք բարձրացրեց Պաղեստինում, ինչին ի պատասխան Միացյալ Նահանգները պատրաստվում է դադարեցնել պաղեստինցիներին հատկացվող ֆինանսավորումը, եթե վերջիններս հրաժարվեն բանակցել Իսրայելի հետ:

ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության գործակալության խոսնակ Քրիս Գաննեսի կարծիքով այս քայլը կարող է վնասել Հորդանանում, Լիբանանում, Սիրիայում, Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի գոտում ապաստանած մոտ հինգ միլիոն փախստականներին:

Նա ասում է,- «Եթե ՄԱԿ-ի գործակալությունը դադարեցնի աշխատանքը, ապա կես միլիոն երեխա կրթություն չի ստանա, ինը միլիոն մարդ կզրկվի բժշկական օգնությունից և այլ անհրաժեշտ ծառայություններից»:

Սակայն Իսրայելի վարչապետ Նեթանյահուն այդ կարծիքին չէ:

Բենյամին Նեթանյահուն ասում է,- «ՄԱԿ-ի գործակալությունը երկարաձգում է պաղեստինցի փախստականների խնդիրը և նպատակադրված է դադարեցնել Իսրայելի գոյությունը՝ որպես պետություն, այդ իսկ պատճառով պետք է վերանա»:

Սակայն Քրիս Գաննեսը հավաստում է, որ տեսնելով այն մարդասիրական աշխատանքը, որը տարվում է ՄԱԿ-ի գործակալության կողմից, անհնար կլինի հավատալ, թե այս կազմակերպությունը կարող է այլ նպատակներ հետապնդել: Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ը դադարեցնի գործակալության ֆինանսավորումը, այն կշարունակի աշխատանքը՝ պարզապես ոչ ներկայիս ծավալներով:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով կարող են տուժել կես միլիոն երեխաներ
please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG