Մատչելի հղումներ

Թրամփի վարչակազմը չի երկարաձգի 260 հազար սալվադորցիների կացության իրավունքի ծրագիրը


Սալվադորցի Խոսե Հերքուլեսը 15 տարեկան հասակում անօրինական եղանակով ներգաղթել է ԱՄՆ, հաստատվել այստեղ, ստացել ժամանակավոր կացության իրավունք: Այսօր նա մանր գործարար է, իր ընտանիքի հետ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: Խոսեի նման մոտ 260 հազար սալվադորցիներ ստացել են նույն ժամանակավոր կացության իրավունքը:

Սակայն ժամանակավոր կացության տրամադրման այս ծրագիրը կավարտվի 2019 թվականի սեպտեմբերին: Այս մասին է հայտարարել Թրամփի վարչակազմը, որոշում, որը դժվար կացության մեջ կդնի այս ծրագրի մոտ 260 հազար սալվադորցի մասնակիցներին:

«Մեր երկրում հանցագործությունը շատ է: Ամեն ինչ դժվար է, հնարավոր չէ ապրել բարեկեցիկ և խաղաղ, ինչպես այստեղ: Բացի այդ, այստեղ կա աշխատանք, որի շնորհիվ հնարավոր է հոգալ ընտանիքի կարիքները»,- ասում է Խոսե Հերկուլեսը:

Մայիսին, երբ նման որոշում էր կայացվել Հայիթիի քաղաքացիների վերաբերյալ, ովքեր ժամանակավոր կացության իրավունք ունեն ԱՄՆ-ում, գործող վարչակազմը հայտարարել էր, որ այս ծրագիրը ժամանակավոր է և չի նախատեսում մշտական կացություն:

Սալվադորի արտգործնախարարն իր հերթին գտնում է, որ դեռ ժամանակ կա բանակցելու՝ այս ծրագրի մասնակիցներին օգնելու համար:

«Բավականին ժամանակ կա և հնարավորություն աշխատանք տանել օրենսդրական դաշտում հօգուտ մեր քաղաքացիների որոշումներ ընդունելու համար»,- հայտարարել է արտգործնախարար Հուգո Մարթինեսը:

Սակայն հասարակ սալվադորցիների համար, ովքեր օգտվում էին այս ծրագրից, դժվարությունները ակնհայտ են և դեռ՝ առջևում:

Facebook Forum

XS
SM
MD
LG