Մատչելի հղումներ

Կարող է շուտով պայթել այրվող նավթատար նավը


Արեւելաչինական ծովում շուտով կարող է պայթել ՝՝Սանչի՛՛ նավթատար նավը, որը շաբաթ օրը բախվելով հարավկորեական հացահատիկ տեղափոխող մի նավի, սկսել է այրվել, ու շարունակում է այրվել արդեն երեք օր։ Տախտակամածին գտնվող 32 անձանցից միայն մեկի դիակն է հայտնաբերվել։ Հացահատիկ տեղափոխող նավի չինացի բոլոր 21 անդամները ողջ են։

Եթե իրանական այս նավն ի վերջո խորտակվի պայթյունից հետո, ծովը կթափվի 6Օ միլիոն դոլար արժողությամբ 136 հազար տոննա խտացված նավթ։ Խտացված նավթն անմշակ նավթի գերթեթեւ տարբերակն է։

Պանամայի դրոշի ներքո նավարկող ՝՝Սանչի՛՛-ն նավթը տեղափոխում էր Իրանից դեպի Հարավային Կորեա, երբ բախվեց Հոնկոնգում գրանցված բեռնատարին։ Բախվելու պատճառները դեռեւս ճշտված չեն, սակայն մարդային կորստից հետո ամենամեծ մտահոգությունը ծովի աղտոտումն է։ Բացի խտացված նավթից, նավն իր համար ունի նաեւ մեծ քանակությամբ ծանր, թունավոր վառելիք։

Ինչ վերաբերում է թեթեւ նավթին, այն մեծապես տարբերվում է սեւ նավթից։ Ուժեղ ճնշման տակ այն որպես հեղուկ է պահվում մեծ նավթատար պահեստներում, իսկ դուրս գալու դեպքում՝ վերածվում գազի։ Այն չափազանց թունավոր է ու ավելի արագ բռնկվող, քան սովորական անմշակ նավթը։ Չունենալով հոտ եւ գույն՝ ավելի դժվար է դառնում այն հայտնաբերելը ու դրանից շրջակա միջավայրը պաշտպանելը։
Եվ եթե նավը խորտակվի, ասում են փորձագետները, ծովի ընդերքում կունենանք ժամանակային մի ռումբ, որն աստիճանաբար դեպի ծովը կարտանետի թունավոր նավթը, որպես արդեն թափոն։ Առաջին տեսանելի վնասը կլինի մի քանի հարյուր կիլոմետր շառավղով ձկնորսության արգելումը։

Չինաստանը որպես օգնություն այստեղ է ուղարկել մի քանի նավ։ Հարավային Կորեան ուղարկել է սահմանապահ մի նավ ու մի ուղղաթիռ։

Փրկարարական աշխատանքներին են միացել ԱՄՆ-ի մի ռազմաօդանավ։

Facebook Forum

XS
SM
MD
LG