Մատչելի հղումներ

Հոլիվուդում ամեն տարի անցկացվող «Golden Globe» կինոմրցանակաբաշխությունը պարգևատրում է կինոյի և հեռուստատեսության բնագավառում նախորդ տարվա լավագույն աշխատանքները: Սակայն այս տարի մրցանակաբաշխության մթնոլորտը սովորականից այլ էր:

«Golden Globe» կինոմրցանակաբաշխության կարմիր գորգն այս տարի պատվել էր բազմաթիվ սև զգեստներով: Մրցանակաբաշխությանը ներկա կանայք սև զգեստներ էին հագել՝ աջակցելով Հոլիվուդում և այլ աշխատավայրերում սեռական ոտնձգության բեմ պայքարող «Time's Up» խմբին:

Ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվող այս միջոցառումը առաջինն էր, այն բանից հետո, երբ Հոլիվուդը ցնցեց «The New York Times» թերթի հոդվածը այն ժամանակ դեռևս հեղինակավոր պրոդյուսեր Հարվի Վայնսթինի կատարած ոտնձգությունների և բռնությունների մասին:

Մրցանակաբաշխության հաղորդավար Սեթ Մեիերսը բացման խոսքում նույնիսկ ակնարկեց այս սկանդալի մասին:

Նա ասում է,- «Հարվի Վայնսթինն այստեղ չէ այս գիշեր: Լսել եմ, թե նա խելագար է և նրա հետ աշխատելը բարդ է: Սակայն հոգ չկա, նա կվերադառնա 20 տարի հետո և կդառնա միակ մարդը, ում հիշատակին նվիրված տեսանյութը դիտելիս, մարդիկ կդժգոհեն»:

Իսկ հեռուստատեսության ականավոր գործիչ Օփրա Ուինֆրին, ընդունելով կյանքի ընթացքում բազմաթիվ ձեռքբերումների համար իրեն շնորհված Սեսիլ Բի. ԴեՄիլլի մրցանակը՝ խոսեց վաթսուն տարի առաջ սպիտակամորթ տղամարդկանց կողմից բռնաբարված սևամորթ կնոջ մասին:

Օփրա Ուինֆին ասում է,-«Տղամարդիկ, որոնք փորձեցին կործանել նրան, երբեք պատասխանատվության չենթարկվեցին: Ռեիսի Թեիլորը մահացավ տասը օր առաջ, նախքան իր 98-րդ տարեդարձը: Նա ապրեց, ինչպես բոլորս ենք ապրել, դաժան տղամարդկանց կողմից կոտրված հասարակությունում: Եվ չափազանց երկար ժամանակ կանանց չեն լսել կամ հավատացել, երբ նրանք խոսել են այս հզոր տղամարդկանց դեմ: Սակայն նրանց ժամանակը եկել է»:

Որոշ դերասանուհիներ մրցանակաբաշխությանը ներկայացել էին Մարդու իրավունքների պաշտպանների և ակտիվիստների ընկերակցությամբ՝ եւս մեկ անգամ մատնանշելով նրանց ծավալած գործունեության կարևորությունը:

XS
SM
MD
LG