Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դադարեցնում է օգնություն հատկացնել Պակիստանին


Ինչո՞ւ օգնություն հատկացնել մեկին, որը քո շահերի հակառակ է գործում: Հենց այս հարցն էր բարձրացրել Վաշինգտոնը՝ որոշելով դադարեցնել օգնությունը Պակիստանին, որին կասկածում են ահաբեկիչներին աջակցելու մեջ:

«Ցավալի է, բայց Պակիստանը երբեմն գործում է իր իսկ քաղաքացիների շահերի դեմ», - նշում է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄքՄասթերը.

Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուարթը, ով հայտարարել է ԱՄՆ-ի օգնության դադարեցման մասին, հրաժարվել է հավելյալ մանրամասներ տրամադրել.

«Սա չպետք է զարմացնի Պակիստանին՝ թե՛ նախագահը, թե՛ պետքարտուղար Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Մեթիսը զրուցել են Պակիստանի պաշտոնյաների հետ»:

Ավելի վաղ ԱՄՆ-ը սառեցրել էր Պակիստանի վերազինման համար նախատեսված 255 միլիոն դոլարի օգնությունը: Այժմ խոսքը գնում է 700 միլիոն դոլարի հասնող ամերիկյան օգնության մասին, որը հատկացվում է Պակիստանին զինված խմբավորումների դեմ պայքար իրականացնելու նպատակով: Պայքար, որն ըստ ԱՄՆ-ի, չի իրականացվում:

Նման տեսակետի հետ համաձայն չէ ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Այզազ Ահմադ Չանդրին.

«Մենք չպետք է բախվենք, քանի որ այդ դեպքում երկու երկրները կհեռանան միմյանցից, ինչը ոչ ոքի շահերից չի բխում»:

Վերլուծաբանների խոսքով, ԱՄՆ-ին հակադրվելով՝ Պակիստանը կարող է փակել Միացյալ Նահանգների միակ հարմարավետ ճանապարհը դեպի Աֆղանստան, որտեղ գտնվում են ամերիկյան զինվորականները: Ի պատասխան, Միացյալ Նահանգները կարող է Պակիստանին հանել դաշնակից երկրների ցանկից եւ տարածաշրջանում աջակցել Պակիստանի հիմնական հակառակորդ Հնդկաստանին: Սակայն, հավանաբարկողմերից ոչ մեկը չի գնա իրավիճակի նման սրման:

Facebook Forum

XS
SM
MD
LG