Մատչելի հղումներ

Վրաստանի դատարանը մեղավոր է ճանաչել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և դատապարտել երեք տարվա ազատազրկման: Նրան մեղավոր են ճանաչել նախագահելիսվրացի բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության մասին տեղեկացված լինելու ու այդ մասին չհայտնելու, նախագահի լիազորությունները օգտագործելու ու ապացույցները քողարկելու, ինչպես նաև սպանության գործով դատապարտված 4 անձանց ներում շնորհելու համար:

Հայտնի է, որ Վրաստանը ցանկանում է հասնել Ուկրաինայի կողմից Սաակաշվիլիի արտահանձմանը, ուր վերջինս ծավալել է ակտիվ ընդդիմադիր գործունեություն:

Ուկրաինական կողմը հատնել է, որ կհետևի իրավական ընթացակարգին՝ Սաակաշվիլիին արտահանձնելու հնարավորության հարցում: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ մոտ ժամանակներում կնշանակվի օր՝ վրացական կողմի դիմումի հիման վրա Սաակաշվիլիին հարցաքննելու համար:

Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին դատապարտել է դատարանի որոշումը:

«Նրանք փորձում էին որևէ բան գտնել ինձ մեղադրելու համար, սակայն քանի որ նախագահ եղած ժամանակ աշխատել եմ օրենքի սահմաններում, այդպես էլ ոչինչ չգտան, անգամ աշխարհի լավագույն հետաքննողների վարձելուց հետո: Դրա համար նրանք ստիպված էին դատապարտել ինձ անհիմն մեղադրանքների միջոցով, քանի որ ինձ դատապարտելու հարցում կա Պորոշենկոյի և Իվանիշվիլիի պայմանավորվածությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ 50-ամյա Միխեիլ Սաակաշվիլին 2014 թվականին տեղափոխվել էր Ուկրաինա, ուր նախագահ Պորոշենկոյի կողմից նշանակվել էր Օդեսայի շրջանի նահանգապետ: Հետագայում Պորոշենկոյի հետ առաջ եկած հակասությունների պատճառով Սաակաշվիլին հեռացավ պաշտոնից ու ընդդիմադիր գործունեություն ծավալեց ընդդեմ Ուկրաինայի գործող իշխանությունների:

Facebook Forum

XS
SM
MD
LG