Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ու Հարավային Կորեան հետաձգում են ռազմախաղերը


Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան որոշել են հետաձգել ռազմական վարժանքները մինչեւ այստեղ հաջորդ ամսին անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտը։

Հարավային Կորեայի գործադիր իշխանությունը՝ Կապույտ տունը հայտարարել է, թե որոշումը կայացվել է ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Մուն Ջաե-ինի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում։


Պենտագոնի խոսնակ, բանակի գնդապետ Ռոբերտ Մենինգն ասել է, թե ՝՝Պաշտպանության նախարարությունն աջակցում է նախագահի որոշումը։

Երկու երկրների միջեւ ռազմական համատեղ այս զորավարժություններն անցկացվում են ամեն տարի փետրվարից ապրիլ ընկած որեւէ ժամանակահատվածում։ Այս զորավարժություններն աշխարհի ամենալայնամասշաբ վարժանքներն են, որոնց մասնակցում են ցամաքային, օդային, ծովային եւ հատուկ գործողությունների ուժերը։ Դրանց նպատակը տարածաշրջանում Հարավային Կորեայի պաշպանունակությունն ամրապնդելն է։

Զորավարժությունների անցկացմանը պարբերաբար դեմ է հանդես գալիս Հյուսիսը։

Զորավարժությունները հետաձգելու մասին հայտարարությունից մեկ օր առաջ էին Հյուսիսային ու Հարավային Կորեաները վերաբացել 2Օ16 թվականից ի վեր փակ սահմանային անցակետն այն բանից հետո, երբ Հյուսիսի ղեկավար Կիմ Ջոն Ընն առաջարկեց մարզիկների թիմ ուղարկել Հարավային Կորեայում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Անցակետը բացելուց հետո Հարավը հաստատել է այն լուրերը, որոնց համաձայն երկու կողմերի պաշտոնատար անձինք անցկացրել են մոտ 2Օ րոպեանոց հանդիպում։

Facebook Forum

XS
SM
MD
LG