Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը՝ Կիմ Ջոն Ընին. «Միջուկային զենքի ակտիվացման իմ կոճակն ավելի մեծ է»


Մինչ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համեմատում է իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջուկային զենքերի ակտիվացման կոճակների մեծությունը՝ տարածաշրջանում միջ-կորեական բանակցությունների հույս է նշմարվում:

Երեքշաբթի օրը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Թվիթերում կատարած իր հերթական գրառման շնորհիվ:

Նա գրել էր,-«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընը հայտարարեց, թե միջուկային զենքի գործարկման կոճակը իր գրասեղանի վրա է դրված: Կարո՞ղ է նրա սովի մատնված վարչակազմից ինչոր մեկը նրան ասել, որ ես նույնպես միջուկային զենքի կոճակ ունեմ, և այն ավելի մեծ ու հզոր է»:

Թեև Թրամփի այս գրառումը սպառնալիք է հիշեցնում, այնուամենայնիվ տարածաշրջանում հնարավոր բանակցությունների հույս է նշմարվում:

Հյուսիսային Կորեայից գեղասահորդների մի զույգ ստացել է Հարավային Կորեայում անցկացվելիք 2018թ. Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինը ողջունել է այս զույգի մասնակցության մասին հարևան երկրի կայացրած որոշումն ու հայտարարել. «Մենք նաև ողջունում ենք միջկորեական բանակցություններին մասնակցելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընի պատրաստակամությունը»:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Հերբերթ Մըքմասթերը ասել է, թե բանակցություններին Հյուսիսային Կորեայի մասնակցության հավանականությունը մեծ է։

Նրա խոսքերով,-«Հյուսիսկորեացիները հավանաբար գիտակցում են, որ միջուկային փորձարկումներն իրենց փակուղի կմտցնեն: Նրանց վրա ճնշում գործադրել կարելի է տնտեսական ուժի միջոցով, որտեղ մեծ դեր ունի Չինաստանը»:

Ըստ Հերբերթ Մըքմասթերի, միջուկային զենքերի փորձարկման համար Հյուսիսային Կորեային վառելիք է անհրաժեշտ, ինչը կախվածություն է առաջացնում արտաքին ուժերից: Նրա խոսքերով, եթե բոլոր երկրները համախմբվեն Հյուսիսային Կորեայի դեմ ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցում, ապա հնարավոր կլինի կանխել պատերազմական որևէ ելք:

Դոնալդ Թրամփը՝ Կիմ Ջոն Ընին. «Միջուկային զենքի ակտիվացման իմ կոճակն ավելի մեծ է»
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG