Անցած տարի արտերկրյա բազմաթիվ այցերի ընթացքում փոխնախագահ Փենսը ստանձնել է ԱՄՆ-ի նախագահի դեսպանի դերը: Պատմաբան Ջոել Գոլդսթեյնի խոսքով, նրա դերը սոսկ խորհրդանշական չէ:
«Փոխնախագահ Փենսը կարծես թե լիարժեք ներգրավված է Սպիտակ տանը որոշումների ընդունման գործընթացին»:
Նախկինում եղել են դեպքեր, երբ փոխնախագահը քիչ ազդեցություն է ունեցել, հիշեցնում է Շերի Բեբիչ Ջեֆեն.
«Ջերալդ Ֆորդի փոխնախագահ Նելսոն Ռոքֆելերին անվանում էին կահույք»:
Փենսը Ջո Բայդենի կամ Ալ Գորի նման դեռեւս հայտնի չէ, սակայն նրա դերն ավելանում է:
«Երբ նախագահը հակասական հայտարարություններ է անում, հարցականի տակ դնելով ՆԱՏՕ-ի նկատմամբ պարտավորությունները, փոխնախագահը պարզաբանում, շտկում է այդ հայտարարությունները», - նշում է Ջոել Գոլդշթեյնը:
Ի տարբերություն Թրամփի, Փենսն ունի տեւական քաղաքական փորձ՝ 12 տարի նա Ինդիանայի կոնգրեսական է եղել, եւս 4 տարի՝ սենատոր:
«Փենսը ճանաչում է օրենսդիրներին եւ հանրապետականների վստահությունը վայելում», - նշում է Շերի Բեբիչ Ջեֆեն:
Այցելելով Թեքսասի՝ փոթորկից տուժած զոհերին եւ պաշտոնական այցեր կատարելով՝ Փենսը փորագրում է իր՝ նախագահի դեսպանի դերը:
«Նա փորձում է անցնել բարակ գծով՝ աջակցելով նախագահին սակայն՝ որոշ դեպքերում չսատարելով նախագահի հակասական թվիթերը»:
Առայժմ, վերլուծաբանների կարծիքով, Փենսին հաջողվել է անցնել այդ բարակ գծով:
Facebook Forum